Ֆուտբոլի Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում 49-րդ րոպեին վնասվածք ստացած Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հավաքականի պաշտպան Գաբրիել Զակուանին նստած էր գազոնի վրա, երբ նրան օգնության շտապող բժշկական կառի վարորդը անզգուշորեն դիպել է ֆուտբոլիստի թեւին: Բարեբախտաբար, Զակուանին նոր վնասվածք չի ստացել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ bbc.co.uk-ի