Լրահոս
Օրվա լրահոսը

 «Սա բանդիտական հարձակում էր.ծեծվել են նաև լրագրողներ, երեխաներ». forrights.am

Փետրվար 01,2015 12:25

Forrights.am. «Մոտենալով Զաբուխին՝ մենք տեսանք, որ զինվորական ոստիկանական պոստ էր դրված, որից մոտ 300 մետր ներքև բլուրների վրա հատուկ նշանակության ջոկատի համազգեստով, դեմքերը փակած մարդիկ էին երևում: Երբ մոտեցանք պոստին, պոստը փակել էին ոստիկանական մեքենաներով, իսկ ոստիկանները կանգնած էին՝ զինված մահակներով, ավտոմատներով: Բլուրների վրա հատուկ նշանակության ջոկատի համազգեստով դիպուկահարներ էին կանգնած: Ավտոշարասյունը կանգնեց, և Ժիրայր Սեֆիլյանը  մոտեցավ մի գնդապետի, որպեսզի հասկանա, թե ինչ է կատարվում և ինչ խնդիրներ կան: Գնդապետն ասաց, որ հետ դառնանք, քանի որ իրենք արգելելու են առաջ շարժվել: Երբ Ժիրայրը շրջվեց, որ գա ավտոմեքենայի մոտ, առանց որևէ զգուշացման հարձակվեցին Ժիրայրի վրա, ու սկսվեց մահակներով ծեծը: Եվ  այս ամեն ինչը ուղղորդվում էր դեպի օդ կրակոցներով: Իսկ ոստիկաններին «ֆաս» հրահանգը տվել էին մեքենաների վրա, ու նրանք ջարդում էին՝ ինչպես պատահի»,- պատմում է «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը, ով ականատեսն է եղել վայրագ հարձակմանը:
Հարձակման ժամանակ մեքենաների մի մասը չի կարողացել պտտվել, որպեսզի հետ դառնան և ընկել ծուղակի մեջ: Ծեծվողների գրպաններից գումար, հեռախոսներ ու փաստաթղթեր են վերցրել:

 

«Սա բանդիտական հարձակում էր: Բացի այդ, ծեծվողների մեջ են եղել նաև լրագրողներ, երեխաներ, մենք նրանց տեղում օգնություն ենք ցուցաբերել: Հարվածներ են հասցրել նաև Ժիրայրի կնոջը և երկու երեխաներին»,-պատմում է  Արա Խուդավերդյանը:

Գնահատելով կատարվածը՝ ազատամարտիկը ասաց.

«Եթե քաղաքական տեսանկյունից նայես, ոնց որ ղարաբաղյան ներկայացուցչությունը ցույց տվեց, որ սահմանագիծ ունի Հայաստանի հետ, որ Հայաստանի բնակիչները իրավունք չունեն գնալու Ղարաբաղ»։

Ընդամենը ժամեր անց մեկ այլ հաղորդագրությամբ Հիմնադիր Խորհրդարանը հայտնեց՝ «Դեպի Լեռնային Ղարաբաղ մեկնող ավտոերթի մասնակիցների վրա Բերձորի մոտ ոստիկանական մեքենաներով անհայտ անձինք են հարձակվել, ծեծի ենթարկել, կոտրել մեքենաները և դրոշները»:
Ծեծի ենթարկվածներից 2-ի՝ ազատամարտիկներ Քերոբ Ղազարյանի եւ Մխիթար Ավետիսյանի առողջական վիճակը ծանր է:

Կատարվածի մասին հայտարարությամբ է հանդես եկել Լեռնային Ղարաբաղի ոստիկանությունը՝ տեղեկացնելով, որ «Հիմնադիր խորհրդարանի» ավտոերթը «բացասական արձագանք է ստացել ԼՂ հանրության լայն շրջանակներում և նրա մի ստվար զանգված որոշել է կանխել ավտոերթի մասնակիցների մուտքը Ղարաբաղ»։

Ավելի վաղ, այսօր կեսօրին Հիմնադիր Խորհրդարանը հաղորդագրություն էր տարածել, որում մասնավորապես նշում էր, որ «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման երթը Լեռնային Ղարաբաղ խոչընդոտվում է: Հայտնում էին նաև՝ «Մենք տեղեկություններ ունենք այն մասին, որ ռեժիմի ցուցումով Բերձորում մարդկանց են հավաքել, այդ թվում՝ քաղաքացիական հագուստով և որպես ազատամարտիկ ներկայացող ծպտյալ ոստիկանների, ովքեր պետք է խափանեն ավտոերթի մուտքը Արցախ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. david says:

    Ճանաչեցեք , ճանաչեք…Գրպանների պարունակությունը տվեցի*ք, կյանքներդ էլ տվեք, ձեր տներն էլ տվեք,միայն այդ ժամանակ կտեսնեք պարսկական եղջյուրները:Արգելվում է մուքը Ղարաբաղ, ուրեմն փակեք այդ ճանապարհը ձեր,, մատաղացու,, գառների համար`զինվորների համար:

  2. Hayk says:

    Ամոթ չլինի հարցնելը, բա ձեր բանդիտական խումբը ամեն անգամ ումից է «ՖԱՍ» հրաման ստանում? Ինչքան պետք է շարունակեք ձեր սադրանքները Պետության դեմ? Ինչն է ձեր նպատակը? Ժողովուրդը հասկանում է ձեր ով լինելը, ձեզ չի ընդունում: Չեք տեսնում? Ինչքան պիտի սադրանքներ անեք? Մինչև որ ինչ լինի? Դուք էլ Հայաստանի «իսլամիստնէրն» եք? Ուզում եք ձեր թայֆայով «ձեր իշխանությունը» պարտադրել?? Իշխանությունների խելքն ասեմ, որ ձեր հետ դեռ «մուկն ու կատու» է խաղում:

    • Գալուստ says:

      Ախ,ասա է Ընկեր Հայկ ախ ուր էս տավարիշչ Ստալին, օ կներես, Պուտին, էս սադրանք սարքող կնիկ էրեխեքին մի լավ Մատրոսսկաեա Տիշինայում…

  3. david says:

    Խումբը այն ազգից անկախ բռնապետությունն է, որի շահերի համար կյանք ես տալիս:Մի ողջ ազգի ցավի ու ցանկության վրա թքողի վրա թքած ունի զզված մի ազգ:Նախագահդ սիոնիստ է փնտրում, դու իսլամիստ, վերջը Իրանի գնացքում եք զարթնելու, հավատաքննությունդ տեղին չէ:Էդ ում համար հոգիդ կրակն ես գցում նա ֆաշիստ է և այդ մասին աշխարհը գիտի և գալու է մեղքերի հատուցման օրը:Ազգը թայֆա չէ, թայֆան բռնակալինն է և թմրած կամակատարներինը:,,Մուկ ու կատու,, ազգի*հետ է խաղում:Չէ, որ աշխարհում կամ կատու, կամ մուկ են ընկալվում:Չփորձես վախեցնել, հետս մի մոլորակ դողում է, ,,հայիզմի աթոռիզմից,, գիտե*ս:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728