Երեկ Բերձորում «Հիմնադիր խորհրդարանի» կազմակերպած «Հարյուրամյակն առանց ռեժիմի» ավտոերթի ժամանակ դաժանաբար ծեծի ենթարկվածների շարքում էր նաեւ «Նոյյան Տապան» լրատվական գործակալության լրագրող Անուշավան Շահնազարյանը, որը ավտոերթին ոչ թե մասնակցելու էր գնացել, այլ ուղղակի լուսաբանելու:
Aravot.am-ը փորձեց կապ հաստատել Անուշավան Շահնազարյանի հետ, որը հիմա գտնվում է Սբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում: Քանի որ Անուշավանը շատ դժվարությամբ, հազիվ թե կարողանում էր խոսել, խնդրեց, որպեսզի զրուցեմ իր գործընկերոջ՝ Սարգիսի հետ, որը ամբողջությամբ մեզ ներկայացրեց մանրամասները:
Սարգիսը պատմեց, որ Անուշավանի վիճակը վատ է. «Անուշավանը գլխի վրա ունի կոտրվածքներ, գլխին հինգից վեց կար է դրվել, մարմինը տեղ-տեղ կապտած է, կողերն են ցավում, ոտքերն են ցավում, ձեռքն է այտուցվել, մատները չեն շարժվում, թիկունքն է ցավում: Նրան դաժանաբար ծեծի են ենթարկել: Հիմիկվա դրությամբ նա հիվանդանոցում է»:
Լրագրողի ընկերը մեզ պատմեց, որ Գորիսի հիվանդանոցում Անուշավանին ասել են ամեն ինչ լավ է, ուղարկել են Երեւան, սակայն Երեւան հասնելուն պես նրա վիճակը կտրուկ վատացել է եւ միանգամից տեղափոխվել է հիվանդանոց:
Ընկերը պատմում է, որ Անուշավանը չի հիշում, թե քանի հոգի են իրեն ծեծել. «Ամեն ինչ շատ արագ է ստացվել: Սկզբից ետեւից հարվածել են: Սակայն կողքից նայողներ են եղել, որ մոտ 6-ից 9 հոգի իր վրա հարձակվել են եւ բոլորը եղել են ոստիկանական համազգեստով: Անուշավանը պատրաստվել է նկարել, չի հասցրել ոչ մի կադր անել, մեքենայից իջել է, որ նկարի, զգուշացրել է, որ ինքը լրագրող է, սակայն իրեն ասել են, որ դա իրենց հետաքրքիր չի, տեսախցիկը ձեռքից գցել են, կոտրել, բեջը վզից պոկել են ու սկսել են ծեծի ենթարկել:
Կարդացեք նաև
Սակայն Անուշավանը չի մասնակցել այդ երթին, նա իր աշխատանքային, լրագրողական պարտքն է կատարել, եւ սա անպատիժ չպետք է մնա»:
Անուշավանին բժիշկները դեռեւս խորհուրդ չեն տալիս դուրս գրվել հիվանդանոցից:
Լրագրողը դուրս գրվելուն պես ասուլիս է տալու եւ ներկայացնելու է իր հետ կատարվածի բոլոր մանրամասները:
Նշենք, որ «Հարյուրամյակն առանց ռեժիմի» ավտոերթի ժամանակ ծեծի են ենթարկել նախախորհրդարանի գրեթե բոլոր անդամներին, որոնց մեջ էր նաեւ ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը, որի մոտ կասկածում էին ներքին արյունահոսություն: Aravot.am-ը չկարողացավ կապ հաստատել նրա հետ: Այլ ճանապարհով տեղեկություն ստանալու համար կապվեցինք «Հիմնադիր խորհրդարանի» նախագահի տեղակալ Վարուժան Ավետիսյանի հետ, որը մեզ ասաց, որ ծեծի արդյունքում Ժիրայր Սեֆիլյանի հեռախոսը ջարդուփշուր են արել, իր համարներին չենք կարող զանգել:
Վարուժան Ավետիսյանը մեզ պատմեց, որ խոսել է Ժիրայր Սեֆիլյանի տղայի հետ, սակայն ասաց, որ չի ուզում անհանգստացնել իրեն. «Ինչքան հասկացա նա շատ խոսելու դեռ ի վիճակի չէ, իր մոտ կասկածում էինք, որ կարող է լինել ներքին արյունահոսություն, տարանք Վայքի հիվանդանոց սոնոգրաֆիա արեցին, պարզվեց նման բան չկա, ամբողջ մարմինը սալջարդ է եղել, որովհետեւ ոստիկանները հարձակվել եւ ծեծում էին: Տղան ինձ ասաց, որ հայրն առավոտյան խոսում էր, ընդհանուր դեպի լավն է գնում»:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ինչովեն մտածում իշխանավօրները կուրորեն կատարելով թուրք ռուսական իրենց ղեկավարների ցանկություն հրամանները սթափվեք քանի դեռ ուշ չէ
Հիանում եմ հայոց անդավաճան գենետիկայով:Ափսոս, որ այսպիսի տղաներ են տուժում,նրանցով բոլոր ազգերը կհպարտանային:
Անուշավան, Ձեր վրա հարձակվողը հաստատ հենց երթի մասնակիցներն են եղել, նրանք հիմա շաաատ են հմտացել սադրանքների գործում: Արդեն երկար ժամանակ է էդ «գործն» են անում, մի վայրկյանում կարող են հազար հատ հարամություն անել: Հատուկ դասընթացներ են անցնում «սադրանքի»:
Չէ , չէ, ի՜՜՜՜նչ ես ասում, հենց Անուշավանն է ինքն իր գլխին հարվածել, որ հետո մեղքը գցի էն խեղճ ԼՂՀ ոստիկանների վրա, ովքեր օր ու գիշեր, քունն աչքերին Հայոց եզերքն են պահում:
Խելքիդ ձուն գա, լավա չասիր ԱՍԱԼԱ-ի Ալեքը, ազատամարտիկներ Ժիրայրը, Պավլիկը ու այլոք անձամբ Ալիևի ձեռքից են աշխատավարձ ստանում:
Չակերտներ չեմ դրել , կարծում եմ հասկանալի է:
Փաստորեն այդ նույն օրը, ինչպես նաև դրան նախորդող 6-7 ամիսներին սահմանի ամբողջ երկյանքով շատ լարված ու մարտական գործողություններ են տեղի ունենում, զոհվում են մեր քաջ զինվորները…. իսկ ինչ որ մարդիկ ցանկանալով ապրիլի 24 – ին մարդկանց օգտագործել այլ նպատակներով գնում են Արցախ իրենց քաղաքական ծրագրերը ներկայացնեն ու կոչ անեն փոխելու ուժի օգնությամբ ինշխանություններին:
Որ դա խայտառակություն է այդ օրվա համար կասկած չունեմ,
որ պատերազմական վիճակում գտնվող Արցախում ցույց այն էլ իշխանափոխության թեմայով չի կարելի անել դրանում էլ կասկած չունեմ,
Որ զինվորին պետք է օգնել և ոչ թե քաղաքական թեմաների մեջ ներքաշել դրանում էլ կասկած չունեմ,
որ ամբողջ Արցախն է այսօր զինվոր դրանում էլ կասկած չունեմ,
որ հենց այդ օրը հայկական բանակը մարտական պատժիչ վտանգավոր ու պատասխանատու գործողություն էր իրականացնում, դրանում էլ կասկած չունեմ:
որ չէին գնացել զինվորների կողքին լինելու խրամատներում , դրանում էլ կասկած չունեմ,
որ Ադրբեջանը իր տարածքների զգալի մասը կորցրեց իշխանաթոխության միտինգների ժամանակ, դրանում էլ կասկած չունեմ:
Հետևություն` դրանց ծեծելը անչափ մեղմ մոտեցում եմ համարում և ոչ բավարար, պահանջում եմ դատել ՀՀ կամ Արցախի օրենքով և կիրառել ամենախիստ պատժամիջոցները:
Գտնում եմ, որ հայ ժողովրդի կրած զրկանքներն ու անգնահատելի կորուստները պետք է ամենայն լրջությամբ կարողանալ գնահատել:
հ.գ. ավտոմեքենաներով երթը կանգնեցնել կարողացողները արժանի են ԽՐԱԽՈՒՍԱՆՔՆԵՐԻ
100%
մինչև երբ պետք է Ազգային Անվտանգություն ջայլամի քաղաքականություն վարի, ու թույլ տա որ քանդեն ազգային անվտանգության հիմքերերի հիմքը- Բանակը
իսկ բանակի ու ոստիկանության պատասխանը համարժեք է ու վստահ եմ որ կլինի նաև սրանից հետո:
«100-ամյակն առանց ռեժիմի» մասնակիցներին ծեծողները պրիմյակովներ են թուրք ենիչերներ….ամոոոթթթ
Այ որ այդ տղաները չլինեն ու չպաշտպանեն սահմանը ու իսկական թուրքը մտնի քո տուն, նոր կծանոթանաս նրանց հետ, եթե իհարկե տունդ Հայաստանում է ու ոչ միայն դու այլ ամբողջ ընտանյոք հանդերձ կծանոթանաք
Ու սա «ազատագրված» Արցա՞խն է,որի համար հազարավո՛ր հայեր զոհվեցին:
Ամստերդամում փաստորեն տեղյակ չեն, որ պատերազմը դեռ չի ավարտվել
Արմեն, ես ճիշտն ասած ավելի մոտիկ չեմ ապրում Վարազից, բնականաբար ես էլ տեղյակ չէի որ պատերազմը Հայաստանի խաղաղ բնակիչների…կանանց ու երեխաների դեմ էր: Իսկապես տեղյակ չէի որ պատերազմը Ալիեվների,Սերժիկի ու Ռոբոի ընտանիքների բարգավաճման համար էր…եվ իհարկե կերակրատաշտին մոտիկ կանգնած….դրա համար նրանք պատրաստ են…
ինչքան ես լսեցի վիդեայից, Անուշավանին ասել են որ մի գնա Հայաստան, քանի որ այտեղ բոլորը դեբիլ են, իսկ նա չի հավատացել, իսկ հիմա հավատաց հա՞