Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն անդրադարձել է Թուրքիայի նախագահականից ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին ուղղված հայտարարությանը:
Նա Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Սկանդալային, ոչ ժողովրդավար և ժխտողական ռեժիմը համարձակվում է խոսել դիվանագիտական լեզվի և վիրավորանքների մասին: Համարձակություն ունեցեք ճանաչելու Հայոց ցեղասպանությունը»: