Լրահոս
Օրվա լրահոսը

Այս գործողությունների ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Արցախի իշխանությունների, նախևառաջ՝ նախագահ Բակո Սահակյանի վրա. «Ազգային վերածնունդ» կուսակցություն

Փետրվար 01,2015 10:35

«Ազգային վերածնունդ» կուսակցության հայտարարությունը հունվարի 31-ին Քաշաթաղի շրջանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Հունվարի 31-ին Արցախի իշխանությունները խուլիգանական հարձակումներ են կազմակերպել Ստեփանակերտից և Երևանից Քաշաթաղի շրջան գնացող «Հիմնադիր խորհրդարանի» անդամների, համակիրների և լրագրողների նկատմամբ: Նախ քաղաքացիական անձանց կողմից ծեծվել են Ստեփանակերտից Բերձոր գնացող խմբերը, ջարդվել են նրանց ավտոմեքենաները, ապա ոստիկանության ուժերի օգտագործմամբ հարձակում է կատարվել Երևանից եկող քաղաքացիների նկատմամբ:

Այս գործողությունների ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Արցախի իշխանությունների, նախևառաջ՝ նախագահ Բակո Սահակյանի վրա: Արցախի իշխանությունները ավելի քան տաս օր շարունակ դեմոնիզացրել են երթը՝ երթի և դրա նպատակների մասին տարածելով ապատեղեկատվություն: Օգտագործելով հանրային միջոցները՝ իշխանությունները բացահայտ թշնամանք են տարածել «Հիմնադիր խորհրդարանի» նկատմամբ, իսկ նրանց անդամներին, որոնց մեծ մասը Արցախի ազատագրման գործում անուրանալի ավանդ ունեն,  Արցախի հասարակության տարբեր հատվածների մոտ ներկայացրել որպես դավաճաններ:

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը դատապարտում է Արցախի Հանրապետության 24-ամյա պատմության մեջ այս աննախադեպ խայտառակությունը, միջադեպին մասնակցած ոստիկաններին և քաղաքացիական անձանց համարում է Արցախում առկա քաղաքական համակարգի զոհեր և պատանդներ, և հորդորում հասարակությանը նրանց նկատմամբ թշնամանք չտարածել:

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը նաև հավաստիացնում է, որ Բակո Սահակյանի պաշտոնավարման ավարտից հետո կուսակցությունը հետամուտ է լինելու այս միջադեպի գործով  վերջինիս քրեական պատասխանատվության ենթարկելուն:

«Ազգային վերածնունդ» կուսակցություն

Ստեփանակերտ,

1 փետրվարի, 2015թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728