ԼՂՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ սույն թվականի հունվարի 31-ին Հիմնադիր խորհրդարանի անդամների կողմից կազմակերպվել է ավտոերթ դեպի Արցախ, որը բացասական արձագանք է ստացել Արցախի հանրության լայն շրջանակներում և նրա մի ստվար զանգված որոշել է կանխել ավտոերթի մասնակիցների մուտքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։
Հաշվի առնելով նշված հանգամանքները և հասարակական կարգի հնարավոր խախտումները՝ ԼՂՀ ոստիկանությունը վերակարգեր է սահմանել Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու որոշ հատվածներում։ Հանդիպելով ավտոերթի մասնակիցներին` ոստիկանության ներկայացուցիչները բացատրական աշխատանքներ են իրականացրել նրանց հետ՝ հորդորելով ետ կանգնել այդ նախաձեռնությունից, քանի որ այն հասարակական լարվածություն է առաջացրել Արցախում։ Սակայն, ավտոերթի մի խումբ մասնակիցներ, ի հակադարձումն հորդորների, դիմել են հակաօրինական գործողությունների և շարունակել սադրանքները նաև ոստիկանության նախազգուշացումներից հետո։
Հնարավոր զանգվածային անկարգությունները կանխելու նպատակով ԼՂՀ ոստիկանությունն ստեղծված իրավիճակում ստիպված է եղել դիմել համապատասխան գործողությունների` օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում: Ցավոք, կան տուժածներ, որոնց կյանքին, սակայն, վտանգ չի սպառնում:
Նշված միջադեպի մասին ԼՂՀ ոստիկանությունն առաջիկայում ևս կտրամադրի լրացուցիչ տեղեկություններ:
Կարդացեք նաև
Սրանից հետո թող Ղարաբաղի «ոստիկաններն» էլ գնան ու պահեն իրենց սահմանը, որ էդքան լավ «ծեծում» են , ոչ թե Հայաստանի երիտասարդներին տատեն կոտորեն:
թե չէ սրանից առաջ դու էիր պահում Հայաստանի – Արցախի սահնմանը:
Չէ, էն ամեն օր ազատ արձակում ստացած արցախցիները, ովքեր հիմնականում ծառայում են սահմանից հեռու: Ուրացող, այդպես եք անում էլի, որ պատերազմի վերսկսման դեպքում շատերը, որքան էլ մեծ ցանկություն ունենան, ստացված վիրավորանքի պատճառով չեն գալու պաշտպանեն Արցախը:
Ժիրայրին ու նրան ուղեկցած ազատամարտիկների փոխարեն եթե Մոնթեն կամ Ազգալդյանը լինեին, էլի ծեծելոււ էին: Հասկացար չէ՞ երևի ասածս: Չնայած հասկացող լինեիր, էս հիմարությունը չէիր գրի:
Ղարաբաղցիները այնքան ուժեղ են, որ մի վայրկյանում մոռացան Եռաբլուրը և ձեռք բարձրացրին հայաստանցիների վրա:Ուրեմն հայաստանցին թող իր սահմանը պահի, չքշվի Ղարաբաղ:18 տարեկանը 7 մետր փոս է փորում, որ տանկով մտնի մեջը և…Առաջին գծում է հայաստանցին և դեռ …Պարսիկի համը դեռ կտեսնեն, իհարկե ժամանակավոր:Վերջը բարի է, քարանձավի մարդուն աշխարհը խնձոր է թվում:Նետահարիր:Դու ես էլ ո*վ կա կարանձավից դուրս;Առաջ դեպի Պարսկաստան…Առայժմ…
Դրանք հենց միայն էդ մի՝ ՍԱԴՐԱՆՔԻ նպատակով էլ կազմակերպել են իրենց երթը: Նման արարքը, բացի «դավաճանությունից», ուրիշ անվանում չունի: Դատեք դրանց հենց էդ հոդվածով, թե չէ էլի են սադրանք անելու: Զզվացրեցին իրենց տափակ երթերով: Հետաքրքիր է, ինչ փողերով են կազմակերպում էդքան սադրանքները:
Սադրանքը ո*րն է, մի*թե ղարաբաղակլանի ատելությունը դեռ բացահայտված չէ*:Քանի զինվոր է ծառայել, ծառայում Ղարաբաղում, ինչքան փաստեր կան հայտնի:Հայաստանցիներին ծեծելո*վ են ուղղում իրենց ,,քողարկված,, քաղաքական ժամանակավրեպ սլաքները:Կարծում եմ, հայաստանցին կյանքը կտա միայն նվիրյալին, իսկ դավաճանությունից ծերացած հոգիները զարթնելուց հետո չեն քնի:
Վախ բաբոյիս արև, էս տղեն էլի ստեղ է՞: Այ տղա գնա օճառաբուծական ֆաբրիկայում աշխատի էլի:
11-րդ դարից ի վեր՝ Շուշիի ազատագրումը եզակի էր իր տեսակի մեջ: Սա հայ ժողովրդի անբո՛ղջ պատմության մեջ շատ կարևոր ու սինվոլիկ հաղթանակ էր, որի մի մասը Ժիրայր Սեֆիլյանն է: Նույնիսկ եթե համաձայն չէիք ավտոերթի հարցում, դուք ովքե՞ր եք,որ հանդգնում եք ձեռք բարձրացնել ՀԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՍԻՆՎՈԼՆԵՐԻ վրա: Դա նույնն է,որ անպատվեք դրոշն ու հիմնը: ԱՆՊԱՅՄԱՆ պատժե՛լ այս «ոստիկաններին» ու իրենց հրաման տվողներին:
ԼՂՀ ոստիկանության պարզաբանումը լուրջ ընդունել պարզապես հնարավոր չէ՛: Նախ՝ ոչ ոք իրավունք ՉՈՒՆԻ պատժե՛լ մեկին՝ հնարավոր ապագա հանցագործություն կատարելու հավանականության առկայության համար: ՊԱՏԺՎՈՒՄ է հացագործություն արդեն ԿԱՏԱՐԱԾԸ / օրենքն արդեն ԽԱԽՏԱԾԸ: Քաղաքացուն ծեծելով փայծաղը պայթեցնելը ԱՐՏԱԴԱՏԱՐԱՆԱԿԱՆ պատիժ է (տանջանք/ torture) ,որն ինքնին քրեական հանցագործություն է:
Երկրորդ՝ իսկ ի՞նչ ԱՊԱՑՈՒՅՑ ունեք,որ՝ «Հիմնադիր խորհրդարանի անդամների կողմից կազմակերպված ավտոերթը դեպի Արցախ բացասական արձագանք է ստացել Արցախի հանրության “լայն շրջանակներում” »: ԱՆԿԱԽ հարցում/հետազոտություն արե՞լ եք: Եթե այո՝ հրապարակեք այն:
Երրորդ՝ ի՞նչ ասել է՝ «հանրության մի ստվար զանգված որոշել է կանխել ավտոերթի մասնակիցների մուտքը ԼՂՀ»։ Բայց ոստիկաննե՞րը չէին դիմավորողներն ու ծեծողները:
Եվ չորրորդ՝ իսկապես հերի՛ք եղավ թաքնվեք «ներքին իրավիճակը չլարենք,որ հակառակորդը չհարձակվի»-ի հետևում: Ադրբեջանը 25 տարի կրակում է ու դեռ 125 տարի էլ կրակելու է. ուրեմն Հայաստանում (Արցախը ներառյալ) երբեք օրինական ռեժիմ ու իրավական պետություն չպիտի՞ լինի: Թե՞ (ջիպամոլ) օլիգարխիկ կլանը միլիարդավոր դոլարներ պիտի փախցնի օֆշորներ, իսկ սահմանի էժան ու պրիմիտիվ փշալարերից պահածոների ծակ տուփեր կախելով՝ «անվտանգություն» պիտի շարունակեք ձևացնե՛լ:
Սա հաստատում է այն, որ լարված իրավիճակը սահմանին ձեռնտու է ղարաբաղի և հայաստանի իշխանություններին քանի որ ցանկացած ելույթ իրենց դեմ ներկայացվում է որպես թշնամու ջրաղացին ջուր լցնել:
Отряды дашнаков, под командованием Ж.Сефиляна и В.Балаяна, перед которыми была поставлена задача в сопровождении бердадзорских бойцов обойдя Шуши и Зарслу, достичь стратегической высоты Лисагора. Бои уже велись на подступах к Шуши, однако этим обходящим группам удалось дойти только лишь к высотам Зарслу. Несмотря на то что, им не удалось осуществить поставленную задачу.
Սա չէ ձեր հերոս Սեֆիլյանը, որը չի կարողացել կատարել իր առջև դրված մարտական խնդիրը Շուշիի գրավման ժամանակ: Հիացիր ազգ հայոց քո սուտի հերոսներով!!!