Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽ-ից դուրս գալով՝ մահապատժի արգելքը Ռուսաստանը չի վերացնի. Սերգեյ Նարիշկին

Հունվար 31,2015 20:23

Եվրոխորհրդարանից դուրս գալու դեպքում Ռուսաստանը կշարունակի հավատարիմ մնալ մարդասիրական սկզբունքներին ու մահապատիժ չի կիրառի, ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը այսպիսի կարծիք է հայտնել «Վեստի վ Սուբոտու» հաղորդմանը տված հարցազրույցում, փոխանցում է «Նյուզ.ռու»-ն:

«Մենք մեր սեփական սկզբունքներն ունենք, որոնք համընկանում են շատ-շատ դիրքորոշումների, նորմերի, կոնվենցիաների և Եվրոխորհուրդի այլ փաստաթղթերի հետ՝ անկախ նրանից, որ 1990-ականներին դարձել ենք ԵԽ անդամ», – ասել է Նարիշկինը:

Պատասխանելով հարցին, թե ինքն անձամբ ինչ է կարծում մահապատժի վրայից արգելքը հանելուն՝ խոսնակն ասել է, որ իր «անձնական մարդասիրական և բարոյական համոզմունքներից ելնելով՝ նա այդպիսի որոշմանը չէր աջակցի» և ավելացրել, որ «դրա վերաբերյալ քննարկումներն առկա են»:

1996թ. ԵԽ անդամ դառնալուց հետո Ռուսաստանը պարտավորվել էր իր օրենսդրությունը համապատասխանեցնել եվրոպական նորմերին: Դրա արդյունքում Ռուսաստանում մահապատժի վրա մորատորիում սահմանվեց:

Հունվարի 28-ին Եվրոխորհուրդի խորհրդարանական վեհաժողովը երկարաձգեց Ռուսաստանի պատվիրակության դեմ պատժամիջոցները՝ մինչև ապրիլ զրկելով նրանց ձայնի իրավունքից: Դրանից հետո ԵԽԽՎ Ռուսաստանի պատվիրակության անդամ Ալեքսեյ Պուշկովը հայտնեց, որ մինչև 2015թ. վերջ ՌԴ-ը դադարեցնում է  իր աշխատանքները ԵԽԽՎ-ում: Այնուհետև Նարիշկինն ասաց, որ հնարավոր է նաև Ռուսաստանը դուրս գա ԵԽ-ից:

Հունվարի 29-ին Պետդումայի փոխնախագահ Իգոր Լեբեդևն ասել էր, որ եթե ՌԴ-ը դուրս գա ԵԽ-ից, հնարավոր է մահապատժի վրայից մորատորիումը վերացվի:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031