Հայ մարզասերներին քաջ հայտնի կոլումբիացի տխրահռչակ բռնցքամարտիկ Էդիսոն Միրանդային, որը IBF չեմպիոնի կոչման համար Արթուր Աբրահամի հետ երկու մենամարտերում աչքի էր ընկել ռինգում խուլիգանական պահվածքով ու չնայած դրան երկու անգամ էլ պարտվել էր, որոնում է ոստիկանությունը: Նա կասկածվում է թմրանյութերի առեւտրի եւ փողերի լվացման մեջ: Ոստիկանությունը լուրջ կասկածներ ունի նաեւ, որ Միրանդան կապ ունի Կոլումբիայում, Պուերտո-Ռիկոյում եւ ԱՄՆ-ում գործող հանցավոր խմբերի հետ:
Մամուլը նշում է, որ դաստիարակությամբ առանձնապես աչքի չընկնող բռնցքամարտիկը ինը տարեկանից բառիս բուն իմաստով մեծացել է փողոցներում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև