Վարուժան Ավետիսյանի խոսքերով՝ հարձակումը նման էր դարավոր հակառակորդի հարձակման
Հիմնադիր խորհրդարանը հաղորդագրություն էր տարածել, որ Բերձորում անհայտ անձինք ծեծի են ենթարկել դեպի Արցախ շարժվող ավտոերթի մասնակիցներին:
Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը Aravot.am-ին ներկայացրեց դեպքի մանրամասները. «Մենք հասանք Բերձոր, այդտեղ մեզ դիմավորեց ոստիկանական պատնեշը, կար նաեւ հատուկ նշանակության ստորաբաժանում՝ զինված դիմակավոր ծառայողներով, դիպուկահարները դիրքավորվել էին բարձրունքի վրա, անօդաչու թռչող սարքը վերեւից հսկում էր: Մենք մոտեցանք, պատնեշի մոտ կանգնեցինք, ասացին, որ թույլ չեն տա, որ մենք մտնենք Արցախ, մենք խնդրեցինք բացատրել՝ պատճառը ո՞րն է, նրանք ասացին՝ մենք թույլ չենք տա ու վերջ: Տեսնելով, որ հնարավոր չէ իրենց հետ լեզու գտնել, մեքենաները շուռ տվեցինք, որ հետ գանք, այդ պահին առանց որեւէ առիթի հարձակվեցին եւ սկսեցին ծեծել առանց խտրականության՝ փոքր երեխաները ավտոմեքենաների մեջ նստած ջարդում էին ապակիները, մահակներով քաշում, հանում էին մարդկանց, կանանց էին հարվածում, ասես՝ դարավոր հակառակորդի հարձակում լիներ»:
Վարուժան Ավետիսյանի խոսքերով՝ ծեծել են նաեւ Ժիրայր Սեֆիլյանին, Հիմնադիր խորհրդարանի Արցախից անդամներին, որոնք եկել էի, որպեսզի իրենց դիմավորեն, որոնցից մեկը ծանր վիճակով գտնվում է Ստեփանակերտի հիվանդանոցում, ծեծել են նաեւ «Նոյյան տապան» լրատվական կենտրոնի լրագրողին, քանի որ վերջինս նկարահանել է նրանց գործողությունները: Լրագրողի վիճակը եւս ծանր է, նա գտնվում է Գորիսի հիվանդանոցում է:
Կարդացեք նաև
Պարոն Ավետիսյանը նշեց, որ կատարվածից պետք է հետեւություններ անել, հասկանալ, որ իրենց պատերազմ են հայտարարել. «Սա մինչ օրս եղածի գագաթնակետն էր, որովհետեւ եթե մյուսները գաղտնի էին կատարվում, սա կատարվեց բացահայտ եւ ցինիկ կերպով: Ոստիկանների հետ նաեւ խաժամուժ կար եւ իրենք միասին էին գործում»:
Ավտոերթի մասնակիցները վերադառնում են Երեւան:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Չգիտեմ Հայաստանում ինչու են նշում Եղեռնի 100 ամյակը , երբ նույն Թուրքերը իրագործում են ԵՂԵՌՆ ՀԱՅ մարդու նկատմամբ, Հայկական հողի վրա…երբ է մարդկային արժանապատվությունը արժեք ունենալու Հայկական հողի վրա, ոտքի ելեք, վաղը ուշ կլինի…
Սրանց լկտիությունը էլ արդեն սահմաններ չի ճանաչում,էդ ցինիկ հայտարարությունները թող իրենց պահեն,մեզ ել ապուշի տեղ չդնեն։Թուրքը իր սեփական ժողովրդի հետ էսպես չի վարվում,սրանք թուրքից բեթար են,ռուսաթուրք են,օպեռացիա ‘կոլցոն’ իրականացրին,արդեն իրենց հողը ազատագրած հերոսներին են դաժանաբար ջարդում երեխեքի հետ միասին,էլ խոսքեր չեմ գտնում,ԱՄՈՈՈԹ՜ ԱՄՈԹ՜ ԱՄՈԹ՜,ՄՒԼՒՈՆ ԱՄՈՈՈՈՈԹ՜՜՜։ Ժողովուրդ մենք սա դեռ երկար ենք հանդուրժելու՞։
Հայաստանի դրոշները հանեք,(դուք արժանի չեք), ու ձեր ջիփերի վրա տնկեք էն երկրների դրոշները, որոնցից ստացած փողերով գնել եք էդ ջիփերը: Դավաճաններին ոչ մի ժողովուրդ չի ներում, իմացեք, նույնիսկ ձեզ փող տվողները ձեզ չեն հարգում: Էսպիսի սադրանք սարքել Արցախի նկատմամբ էս պահին, մենակ ալիևը կերազեր: Ամոթ ձեզ: Տեսաք Հայաստանում աջակիցներ չունեք, հիմա էլ որոշեցիք Արցախին վատություն անել: Ամոթ ձեզ:
Պարոն Հայկ, էդ «ջիփ» երը մենակ Սերժիկի ու Ռոբոի որդիների մենաշնորհն է հա, ու էդ կին ու երեխեքը ուրեմն գնացել էին սադրանքի…դու ոնց որ Կոմսոմոլսկայա Պրավդա թերթի թղթակիցը լինես …Ուկրաինաի դեպքերն էս լուսաբանում… սխալվել ես Ընկեր…
Ինչի պիտի խտրականություն լինի դավաճանների հանդեպ, հո չէին հարցնելու դուք եկել եք, որ
գնաք այդ նույն օրը հայակական բանակի պատժիչ գործողություններին մասնակցելու և օգնելու մեր քաջ զինվորներին ? Հաստատ դրա համար չէին երթ կազմակերպել չէ:
Իսկ ցույցեր անել պատերազմի ժամանակ, պատերազմի գոտում հաստատ բոլոր երկրների օրենքներով արգելվում է:
Արցախ մեկնող և այնտեղ ցույց անել ցանկացող ամբողջ զանգվածին ծեծել կամ խանգարել Արցախ հասնելու համար հաստատ անչափ մեղմ դրսևորում է, բոլորին պետք է դատարան կանչել մեկ առ մեկ:
Սա խաղ չէ սա հայ ժողովրդի նվիրական զավակների կյանքի գնով նվաճած Արցախն է, դեռևս պատերամող….
Պարոն քաղաքական ստրատեգ…էս որ ձեր թագավորները Տասմանյաներում անպաշտպան առյուծներին էին կոտորում, մի բերան «խի» չէիք ասում « հայակական բանակի պատժիչ գործողություններին մասնակցելու և օգնելու մեր քաջ զինվորներին»…էդ ինչու էին ժողովրդի հաց ու ջուրը միլիարդներով թալանում տանում, էդ մեր բանկը ծախսեր չուներ…բավական է հիմարի գլխարկը մարդկանց գլխներին դնեք…դուք թշնամիներին ձեր մեջ փնտրեք: Դուք էք ձեր կուսակցական տոմսը Ալիեվների հետ ստացել սովետի օրոք…
Отряды дашнаков, под командованием Ж.Сефиляна и В.Балаяна, перед которыми была поставлена задача в сопровождении бердадзорских бойцов обойдя Шуши и Зарслу, достичь стратегической высоты Лисагора. Бои уже велись на подступах к Шуши, однако этим обходящим группам удалось дойти только лишь к высотам Зарслу. Несмотря на то что, им не удалось осуществить поставленную задачу. Սա չէ ձեր հերոս Սեֆիլյանը, որը չի կարողացել կատարել իր առջև դրված մարտական խնդիրը Շուշիի գրավման ժամանակ: Հիացիր ազգ հայոց քո սուտի հերոսներով!!!