Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի քաղաքացին պատրաստվում է դատի տալ Հայաստանին. Haberler

Հունվար 31,2015 16:56

Թուրքիայի քաղաքացի Չոշքուն Ըշըքը պատրաստվում է դատական հայց ներկայացնել Հայաստանի դեմ՝ ի պատասխան Թուրքիայի նախկին նախագահական նստավայրը և Աթաթուրք օդանավակայանը վերադարձնելու հայկական սփյուռքի Թուրքիայի դեմ հայցին, հայտնում է «Հաբերլեր»-ը:

Էրզրումի բնակիչ Ըշըքը դատարանում ցանկանում է վիճարկել թուրքական անվամբ Ալմավիր գյուղը՝ Թուրքիային վերադարձնելու պահանջով՝ պնդելով, որ գյուղը ժամանակին բնակեցված է եղել մահմեդականներով: Նշվում է, որ Ալմավիրը սահմանամերձ գյուղ է, բայց թե հայկական անվամբ, որ գյուղը նկատի ունի նա, պարզ չէ:

Ըշըքի հայցը կլինի առաջինը, որը Թուրքիայի քաղաքացին անհատապես ներկայացնում է Հայաստանի դեմ:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031