Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյանը և երթի բոլոր մասնակիցները ստացել են մարմնական վնասվածքներ

Հունվար 31,2015 16:36

Բերձոր չհասած ոստիկանական մեքենաներով անհայտ անձիք հարձակվել են ավտոերթի մասնակիցների վրա, ծեծի են ենթարկել, կոտրել բոլոր մեքենաները և դրոշները: Վիրավորվել է Նոյյան Տապան-ի լրագրողը, նրան տեղափոխել են հիվանդանոց: Ժիրայր Սեֆիլյանը և երթի բոլոր մասնակիցները ստացել են մարմնական վնասվածքներ:

Հիմնադիր խորհրդարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Գոռ says:

    Ոստիկանական ավտոմեքենաներով»»….էլ ինչ՞ անհայտ անձինք, կարողա՞ մութա.

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Լիսկաները՝ հանքատերեր ու պաշտոնների նստած, իսկ իսկակա՛ն ազատամարտիկները՝ բանտերում, ծեծված կամ չքավոր:

    Այդ «անհայտ» ծեծողներն այնքան աթոռապաշտ ու անխելք են, որ չեն հասկանում,որ այսպիսի հանցագործ հարձակումներով շատ ավե՛լի են համակրանք ստեղծում «Նախախորհրդարանի» հանդեպ ու ժողովրդականացնում այն:

    Արցախը կարծես իրենց սեփական կալվածքը լինի. ԱՄԲՈՂՋ հայ ազգն է ազատագրել այն ու Արցախը Հայաստա՛նի մի մաս է. Հայաստա՛նի զինվորներն են այսօր պաշտպանում Արցախը ու դու՛ք էլ ՀՀ անձնագրերով եք այստեղ ու այնտեղ գնում:

    Իսկ այդ (իբր նախագահ) Բակո Սահակյանը վե՛րջ պիտի տա Հայաստանի քրեա-օլիգարխիկ կլանին ծառայելը. դրա համար չե՛ն մարդիկ զոհվել/զոհվում Արցախում:

  3. Arshak says:

    100-ԱՄՅԱԿՆ ԱՌԱՆՑ ՌԵԺԻՄԻ» ՇԱՐԺՄԱՆ ՍԱԴՐԻՉ ԱՎՏՈԵՐԹԸ ԱՐՑԱԽ ՉՀԱՍԱՎ
    Ավտոերթին նախորդել էին որոշակի հետաքրքիր իրադարություններ: Այսպես`«Ֆեյսբուքում» զգուշացում էր հնչել, որ ավտոերթի մասնակիցները սադրանք են պատրաստում Արցախում. «Արցախում լուրեր են տարածվել , որ հունվարի 31 Երևանից ավտոմեքենաներով զինվորների ծնողները գնալու են և բողոքեն ՊԲ հրամանատարությանը թե ինչու են իրենց տղաներին տարել ՊԲ: Եվ կոչ են անում տեղի բնակչությանը խանգարել այդ բողոքողներին: Նույնիսկ դիմավորել Գորիսում և հետ ուղարկել:
    Խոսքն իհարկե Հիմնադիր խորհրդարանի իրազեկման ավտոերթի մասին է: Կոչ եմ անում իմ Արցախցի ընկերներին տեղեկացնել ակցիայի բուն նպատակների մասին»:
    Բերձոր չհասած` ավտոերթը կանգնեցվեց և ուժի կիրառմամբ ետ դարձվեց: Ահա ինչպես է դա գնահատում «Ֆեյսբուքի» օգտատեր ՍԱՐԳԻՍ ԲԱԼԱՅԱՆԸ.
    – Թասիբով արցախցիները շանսատակ արեցին սադրիչ մայդանչիներին: Վերջապես ամերիկյան ծախու գործակալները հասկացան, որ հայ ժողովրդի մեծամասնությունն իրականում դեմ է իրենց ազգադավ գործունեությանը և պատրաստ է կանգնեցնել, նույնիսկ պատժել իրենց: Չնայած, կարծում եմ, այդ ծախուները դա վաղուց էին հասկացել և շատ լավ գիտեին, որ Արցախն իրենց չի ընդունի, և այդքանն իմանալով հանդերձ կազմակերպել էին իրենց ավտոերթը, որպեսզի հետո էլ իրենց վայնասունները բարձրացնեն, թե իբրև իրենց ծեծում են և հալածում: Անշուշտ, հալածյալի իրենց կերպարը ողջունվում է իրենց տեր ԱՄՆ-ի կողմից և ըստ արժանվույն վարձրատրվում: Այս ամենի մեջ, իհարկե, ափսոս է, որ Ժիրայր Սեֆիլյանի նման փառավոր անցյալ ունեցող մարդը զրոյացրեց իր հերոսական անցյալը՝ դառնալով սովորական ապազգային մայդանչի:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031