Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատժիչ գործողությունների

Հունվար 31,2015 15:44

ԼՂՀ անվտանգությունն ապահովելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հունվարի 31-ին ժամը 13:00-14:00-ի սահմաններում դիմել են պատժիչ գործողությունների, որոնց արդյունքում շփման գծի արևելյան ուղղությամբ շարքից հանվել է հակառակորդի 2 դիրք և մեկ մարդատար ավտոմեքենա: Նույն ուղղությամբ մեկ այլ հատվածում խփվել է հակառակորդի առնվազն 2 զինվոր:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված վերոնշյալ քայլերը կատարվել են ի պատասխան հակառակորդի կողմից իրականացված ականանետային նախահարձակ գործողությունների:

ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն վերահսկել ողջ առաջնագիծը:

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Ոչ մի դիրք էլ չեն գրավել, ոչ էլ ավտոմեքենա են ոչնչացրել: Այս տեղեկատվությունը տարածվել է, քանի որ Բերձորի մոտ՝ այսպես ասած Հայաստան-Արցախ սահմանին ոստիկանական ուժերի կողմից դաժան ծեծի են ենթարկվել ազատամարտիկներ ու նրանց ուղեկցող անձինք, ու անհրաժեշտություն է առեաջացել այսպես ասած թեման փոխել դեպի հայրենասիրական մղումներ:

    Արցախը պաշտպանած ազատամարտիկներին ծեծի ենթարկողներին կարող եմ ընդամենը մայր-հայր հայհոյել, այլ բանի դրանք արժանի չեն էլ:

  2. Գարիկ says:

    Դեռ պետքե ճշտել ում նկատի ունեն հակառակորդ ասելով.միգուցե հենց նկատի ունեն մեր ազատամարտիկներին? վորովհետեվ իրոք լավ ջարդ ու փշուր են արել մի 2 հոգու լավ սամասուդեն արել այո մեքենաներնել ջարդ ու փշուր են արել. ինչքան կարելե ստի մեջ ապրել

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031