Լրահոս
Օրվա լրահոսը

 Հրապարակվել է գրող, բլոգեր Առլեն Շահվերդյանի «Տեսնել հեռուն» վերնագրով նոր պատմվածքը

Հունվար 31,2015 15:14

Ի նշանավորումն Երիտասարդների և Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնի, հրապարակվել է գրող, բլոգեր Առլեն Շահվերդյանի «Տեսնել հեռուն» վերնագրով նոր պատմվածքը՝ էլեկտրոնային գրքի տեսքով: Այն կարելի է ընթերցել հեղինակի անձնական բլոգ-կայքում: «Տեսնել հեռուն» ստեղծագործությունը իրական մոտիվներով գրված սիրո պատմություն է և նվիրվում է բոլոր սիրահարներին: Մեծապես գնահատելով իր ընթերցողների սերն ու ջերմությունը՝ հեղինակը լիահույս է, որ նոր պատմվածքը նույնպես կարժանանա նրանց հավանությանը:

Առլեն Շահվերդյանը ծնվել է 1981 թ., Երևանում: Սկսել է գրել դեռ 1990-ականների երկրորդ կեսից, հիմնականում՝ բանաստեղծություններ, գրական էտյուդներ: 2003 թ. առաջին անգամ տպագրվեցին նրա մի քանի բանաստեղծությունները «Ուղեկից» երիտասարդական ամսագրում: Դրանից հետո պարբերաբար տպագրվել է մամուլում և էլեկտրոնային գրական կայքերում: 2008 թվականին տպագրվեց նրա առաջին մանկական վիպակը՝ «Զատիկ Լեոն» վերնագրով, որը բնաճանաչողական ու բնապահպանական առաքելությամբ և հարուստ գիտական նյութով մանկական հեքիաթ է՝ նախատեսված ինչպես մանուկների, այնպես էլ նրանց ծնողների համար: Միջատների աշխարհում փոքրիկ զատիկի արկածների մասին պատմող վիպակը լայն արձագանք գտավ ընթերցողների կողմից: Նախքան գրքի լույսընծայումը այն թողարկվեց նաև հատուկ սկավառակով, որը հազվադեպ երևույթ էր այդ ժամանակ: 2009-ին տպագրվեց հեղինակի «Ամանորյա հեքիաթ» վերնագրով երկրորդ գիրքը: Այն խաղալիքների արկածների մասին պատմող յուրահատուկ հեքիաթ է՝ Ամանորի հրաշքի նախաշեմին: 2011 թվականի վերջին հրատարակվեց հեղինակի «Ապրելու իրավունք» գիրքը, որը հայ իրականության մեջ կենդանիների արքային՝ առյուծին նվիրված միակ ու բացառիկ գիտագեղարվեստական հիմնարար աշխատությունն է, հայկական այն եզակի հրատարակություններից մեկը, որը գեղարվեստական ու գիտական ժանրերի յուրահատուկ համադրում է: Գիրքը լայն արձագանք գտավ մասնագիտական շրջանակներում, ԶԼՄ-ներում, ընթերցասեր ու բնասեր հասարակության շրջանում: Այն նվիրաբերվեց մասնագիտական կառույցներին, կրթական հաստատություններին, գրանցվեց գրադարաններում, այդ թվում՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանում: Գրքի շնորհանդեսը կայացավ 2012 թվականի ապրիլին «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության կողմից կազմակերպված բնապահպանական կոնֆերանսի ժամանակ: Առյուծ կենդանատեսակին նվիրված «Ապրելու իրավունք» վերնագրով գիրքը, իր բովանդակային ընդգրկումով և բնապահպանական հարցադրումով արժանանալով Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ուշադրությանը, լույս տեսավ WWF-Հայաստանի ֆինանսական աջակցությամբ: 2013 թ. սեպտեմբերին հրապարակվել է հեղինակի «Love is calling» («Սերը կանչում է») վերնագրով էլեկտրոնային գիրքը, որն անգլերեն բանաստեղծությունների նկարազարդ ժողովածու է: Գիրքը կարելի է գտնել և գնել «Lulu» հրատարակչական ընկերության (ԱՄՆ) օնլայն գրախանութում: 2014 թ.-ին հրապարակվեց գրողի՝ «Արքան» վերնագրով էլեկտրոնային գիրքը, որը առյուծ կենդանատեսակի մասին նկարազարդ հրապարակում է: Նույն թվականին հրապարակվեց նաև «Այնքան երջանիկ, որքան հիմա» վերնագրով՝ հեղինակի երրորդ էլեկտրոնային գիրքը: 2014 թվականի հոկտեմբերին հրատարակվեց Առլեն Շահվերդյանի «Լռության գինը» գիրքը, որը կյանքի կոչվեց Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) ֆինանսական աջակցությամբ և մասնագիտական խորհրդատվությամբ: Այն նվիրված է կովկասյան ընձառյուծին, Հայաստանում խիստ հազվագյուտ և հրաշագեղ այս կենդանու պահպանությանն ուղղված WWF-Հայաստանի բազմամյա, օգտակար ու հետևողական ջանքերին, ինչպես նաև Հայաստանի պատմամշակութային ժառանգությանը, մասնավորապես՝ Ամբերդ ամրոցին: «Լռության գինը» երկրորդ գիրքն է, որը լույս է ընծայվել Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ: 2014 թ. հոկտեմբերի 4-ին՝ Կենդանիների պաշտպանության միջազգային օրը, տեղի ունեցավ «Լռության գինը» գրքի հեռուստաշնորհանդեսը Հայաստանի Հանրային հեռուստատեսության (Հ1) «Առաջին լրատվական» ծրագրի գլխավոր թողարկման ժամանակ: Առլեն Շահվերդյանը այն հայ երիտասարդ գրողներից է, որը թեև հաջողությամբ կիրառում է էլեկտրոնային գրքի ստեղծման ու հանրահռչակման պրակտիկան, սակայն միևնույն ժամանակ մշտապես առաջնային է համարում գրքի ավանդական՝ տպագիր լույսընծայումը: Նա ստեղծագործում է նաև չափածո, մի քանի հազար բանաստեղծությունների հեղինակ է, որոնք ճանաչված ու սիրված են ընթերցողների կողմից ինչպես իր հեղինակային կայքում, այնպես էլ «Facebook»-ում:

2011 թվականի ապրիլին Առլեն Շահվերդյանը «Wordpress» համաշխարհային հեղինակավոր պլատֆորմի վրա ստեղծել է իր հեղինակային-ստեղծագործական բլոգը: Այստեղ կարելի է գտնել հեղինակի գրքերը, բանաստեղծությունները, գեղանկարները, լուսանկարները, հեղինակային մտքերը, բլոգերային գրառումները, հոդվածները և այլն: Որպես գրող` բլոգում հեղինակի կողմից նախընտրելի գրական թեմաներն են սերը, բնությունը, գեղեցիկը, կանայք: Բլոգի հիմնական բովանդակությունը ստեղծագործական է և բնապահպանական (էկոլոգիական): Այն ներառում է նաև բազմաթիվ և բազմազան այլ հետաքրքիր նյութեր բոլոր ընթերցողների համար: Բլոգի հիմնական, գլխավոր նպատակներն են հեղինակի ստեղծագործական գործունեության լուսաբանումը և բնության նկատմամբ սիրո ու հոգածության սերմանումը: Որպես շատ բնասեր անձնավորություն` հեղինակը շատ է ցավում բնության ու շրջակա միջավայրի պահպանության համար և մշտապես գրում է Երկիր մոլորակի բնության պահպանության, մարդ-բնություն ներդաշնակ ու խաղաղ համագոյակցության կարևորության մասին: Բլոգն ունի բազմահազար ընթերցողներ Հայաստանում և Սփյուռքում: 2012 թվականի հունիս ամսից բլոգը երկլեզու է` հայերեն և անգլերեն (նյութերը անգլերեն թարգմանում է ինքը հեղինակը), ինչը հնարավորություն է տվել, որպեսզի բլոգը լայն տարածում գտնի նաև արտասահմանում, օտարազգի ընթերցողների, բլոգերների, օգտատերների շրջանում` ձեռք բերելով հսկայական լսարան, բլոգի բազմաթիվ նոր ընկերներ, համախոհներ և «follower»-ներ: Բլոգն ունի «SEO» Որակի հավաստագիր, պաշտոնապես գրանցված է «Copyrighted.com» կայքում, արժանացել է շուրջ 100 բլոգային մրցանակների, 2012 և 2013 թվականներին ճանաչվել է «Տարվա լավագույն բլոգ»: Հեղինակը հաջողությամբ կիրառում է ժամանակի գործիքարանը՝ իր ստեղծագործությունները և նյութերը ընթերցողներին հասցնելու համար:

 

Առլեն Շահվերդյան 

Գրող, բլոգեր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031