Ըստ ՀՀ քննչական կոմիտեի հաղորադգրության՝ Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Աջափնյակի բնակիչ, 1946 թվականի ծնված Արշավիր Բարսամյանի սպանության դեպքի առթիվ։
Հունվարի 31-ի առավոտյան ահազանգ է ստացվել՝ Ֆուչիկի 24 շենքի բնակարաններից մեկից աղմուկի ձայներ լսվելու մասին։ Ահազանգի հիման վրա անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ծառայողները և բնակարանում հայտնաբերել Բարսամյանի դին և ևս երեք անձի։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ 104-րդ հոդվածի հատկանիշներով:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ըստ ՀՀ ոստիկանության հաղորդագրության՝ Հունվարի 31-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Ֆուչիկի փողոցի 24 շենքի մի բնակչուհի և հայտնել, որ հարևան բնակարաններից մեկից օգնության կանչեր են լսվում:
Կարդացեք նաև
Անմիջապես դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբին հաջողվել է բացել բնակարանի դուռը: Ներսում հայտնաբերել է 1946 թ. ծնված, ՌԴ քաղաքացի Արշավիր Բարսամյանի դիակը՝ բազմաթիվ վնասվածքների հետքերով: Դիակի մոտ հայտնաբերվել է մուրճ՝ արյան հետքերով:
Նույն բնակարանից ոստիկանության Մաշտոցի բաժին բերման են ենթարկվել երկու տղամարդ և մեկ կին՝ 1937 թ. ծնված Բ. Ե.-ն, 1950 թ. ծնված Ռ. Մ.-ն և 1952 թ. ծնված Է. Ծ.-ն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն: