Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Կարապետյանը Գագիկ Ծառուկյանին է տեսնում որպես այս ժամանակաշրջանի առաջնորդ

Հունվար 31,2015 13:23

Եթե Բարգավաճ Հայաստանը գա իշխանության, Տիգրան Կարապետյանը որոշ վերապահումներով դա իշխանափոխություն կհամարի

«Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը հունվարի 31-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությանը: Նրա խոսքով` Դաշնակցություն կուսակցությունը կապված է իշխանությունների հետ եւ այդ կապը պահում է.

«Իշխանությունները շատ լավ գիտեն, որ եթե Դաշնակցությունը ընդդիմադիր է դառնում, վտանգ է իրենից ներկայացնում: Իշխանությունը խուսափում է վտանգից, եւ շատ լավ գիտի, որ եթե Դաշնակցությունը պաշտպանում է իշխանություններին, իշխանությունները հզոր են ձեւանում: Բայց ե՞րբ են Դաշնակցությանը դիտարկել որպես ընդդիմություն: Թո՛ղ մտածեն ժողովրդի մասին, դրվածք են դրել, որտեղ մարդիկ աշխատավարձ էին ստանում կրպակներից, ապրում էին, ընտանիք էին պահում, հիմա միանգամից ուզում են փոխել վիճակը: Ձեզնից սկսե՛ք, դուք փոխվե՛ք, այդ արագաչափերը, այդ փողերը, որ լվանում եք, այդ միլիարդները, որ աշխատում եք, դուք փոխվե՛ք: Իրենք մնում են նույնը, իսկ հասարակ ժողովրդին ուզում են փոխեն, որ սոված կոտորվեն: Սա է ազգայի՞նը, այսպիսի պետություն է երազե՞լ հայը կամ Դաշնակցությունը, որ պաշտպանում է ապազգային իշխանությանը, սա նոնսենս է»:

Հարցին՝ եթե Բարգավաճ Հայաստան կուսակցությունը գա իշխանափոխության, նա դա իշխանափոխություն կհամարի՞, Տիգրան Կարապետյանը պատասխանեց, որ որոշակի վերապահումներով կհամարի իշխանափոխություն. «Նոր իշխանությունը պետք է ունենա մարդկային դեմք, պետք է ուղղված լինի դեպի հայությանը: Պետք է ժողովուրդը որոշի, թե ով է այդ դեմքը: Ես, որպես այս ժամանակաշրջանի առաջնորդ, տեսնում եմ Ծառուկյանին, իսկ ղեկավարին  ժողովուրդը պետք է ընտրի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Բոլոր ճանապարհները տանում են դեպի…Պատերազմի ,,կուսակցության,, վերադարձ:Առաջ, Հայաստան, դու արդեն տեղ ես հասնում:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031