Տիգրան Կարապետյանի կարծիքով՝ չպետք է թողնել իշխանություններին սահմանադրական փոփոխությունները առաջ քաշել
«Եռյակ չկա»,- հունվարի 31-ին, «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Ժողովրդական» կուսակցության անդամ Տիգրան Կարապետյանը:
Նրա խոսքով՝ կա ժողովրդական շարժում, որի նախաձեռնողը Գագիկ Ծառուկյանն է: Ըստ նրա` խնդիրն այն է, որ չպետք է թողնել իշխանություններին սահմանադրական փոփոխությունները առաջ քաշել. «Դա նույն Հանրապետական կուսակցության, նույն իշխանական էլիտայի վերարտադրությունն է»:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը չեն մասնակցելու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովին, նա նշեց, որ իր կարծիքով՝ նրանք սխալ են թույլ տալիս. «Այստեղ մի խնդիր կա, ես համարում եմ, որ իրենք սխալ են անում, որովհետեւ ինքնուրույն իրենք չեն կարող մարդաշատ հանրահավաք անցկացնել, գնալով մանրանում են, նամանավանդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ինքն ի դեպ ասում է, որ շատ ու քիչ կապ չունի, ունի՝ «размер имеет значение»: Գնալով մանրանում են, չեն հասկանում, որ արդեն ծիծաղի առարկա են դառնում: Այստեղ խնդիրը հետեւյալն է՝ Ծառուկյանը ունի ռեսուրս եւ այսօր չի ցանկանում, որ դա լինի նեղ շրջանակներում, օրինակ` Րաֆֆի Հովհաննիսյանը օգտվի կամ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ուզում է, որ ժողովուրդը օգտվի, դրա համար է համաժողովրդական շարժումը: Իրենք ասում են՝ չենք ուզում, որ լինի մի միավոր, ուրեմն՝ հավակնություններ ունեն: Այսօր Ծառուկյանը իրենց պահի հանրահավաքներով վաղը իրենք քաղաքական իրավիճակից ելնելով իրենց թեկնածությունը կդնեն նախագահական ընտրություններին, թո՛ղ իրենց ուժերով կազմակերպեն մարդաշատ դարձնեն հանրահավաքները, բայց իրենք չեն անի դա»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում.
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ