Լրահոս
Օրվա լրահոսը

Կալանավայրերի վարչությունը թաքցնում է մահվան դեպքերը. «Հրապարակ»

Հունվար 31,2015 12:17

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում բարի ավանդույթ կար՝ հրապարակել ազատազրկված անձանց մահվան փաստերը, եթե դրանցով հետաքրքրվողներ կային: Վերջերս, սակայն, հակառակ միտումն է նկատվում: Անցյալ շաբաթ, հունվարի 23-27-ն ընկած ժամանակահատվածում, այս հիվանդանոցում 3 մահ է գրանցվել:

4 օրում երեք մահն արտառոց ցուցանիշ է, որը վկայում է դատապարտյալների նկատմամբ վատ վերաբերմունքի, բուժսպասարկման անբավարար որակի մասին: Տեղեկությունը հերքեց ՔԿՀ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը, ասելով, որ վերջին օրերին միայն մեկ դատապարտյալ է մահացել՝ Անդրանիկ Չիտչյանը՝ ավազակության համար դատապարտված, որին չեն հասցրել քաղաքացիական հիվանդանոց տեղափոխել: Իրազեկ աղբյուրը, սակայն, լրացրեց մյուս երկու հանգուցյալների անունները՝ Աշոտ Մանուկյան եւ Համլետ Հովհաննիսյան: Անհասկանալի է, թե ինչու է ՔԿՎ-ն պաշտոնապես ստում, մոռանալով, որ ասեղը պարկում չես թաքցնի, իսկ մարդկային մահը՝ առավել եւս:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031