Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տիգրան Կարապետյան. «Ավետիսյանների սպանություն կատարած անձը պետք է իր պատիժը Հայաստանում կրի»

Հունվար 31,2015 12:08

Տիգրան Կարապետյանի կարծիքով՝ կատարվածը պետք է դաս լինի

«Ամեն ինչ չէ պարզաբանված»,- հունվարի 31-ին «Հայելի» մամուլի ակումբում, անդրադառնալով Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանությանը, ասաց «Ժողովրդական» կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը:

Նա համարում է, որ մեկ հոգի չէր կարող սպանել Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամներին եւ ապացույցներ թողնել. «Մյուս կողմից ամեն ինչ Գյումրու վրա է գալիս, Գյումրին Հայաստանի բարոյականության մայրաքաղաքն է, այնտեղ հայությունը ավելի ազգային է: Գուցե այդ ոգին են ուզում կոտրել: Մեզ բոլորիս համար պետք է դաս լինի, որ ինչքան էլ ասենք ռուսամետ ենք, եվրոպամետ ենք, մենք պետք է հայամետ լինենք: Մեզնից պետք է վախենան, որ մենք կարող ենք հակաքայլեր անել: Ես դեռ հակաքայլեր չեմ տեսել, եւ դա պետք է շեշտվի իշխանությունների կողմից, իշխանություններն ազատ չեն, կախյալ են Ռուսաստանի Դաշնությունից»:

Նա համարում է, որ սպանություն կատարած անձը պետք է իր պատիժը Հայաստանում կրի. «Այդ սպանությունը հայի հողում է եղել, հայի հողում էլ պետք է պատիժ կրի, որ միշտ հետեւենք, ոչ թե 8-10 տարի հետո հնանա: Հայաստանը պետք է իր դիրքերը պահի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031