ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան երեկ հայտարարել է, որ ՀԱՊԿ անդամներն, իհարկե, ունեն տարբեր մոտեցումներ, սակայն անդամների միջև միմյանցից հեռու լինելու սառնություն ինքը չի զգացել: Բորդյուժան հայտարարել է, որ հենց դրա համար են միջազգային կազմակերպությունները, որ տարբեր մոտեցումներով երկրների միջև կոնսենսուս գտնեն:
Երևի Բորդյուժան նպատակ է ունեցել այս հայտարարությամբ ցրել այն անհեթեթ, իսկ ընդհանրապես վտանգավոր տպավորությունը, որ թողնում է, այսպես ասած, ռազմաքաղաքական դաշինք հանդիսացող ՀԱՊԿ-ը: Սակայն իրականում նա այդ տպավորությունն ուղղակի ավելի է սրել և ընդգծել: Պարզվում է, որ Բորդյուժան, այսպես ասած, իր զգացողություններով է չափում ՀԱՊԿ անդամների վերաբերմունքը միմյանց հանդեպ:
Այսինքն` Բորդյուժայի զգացողությունը ռազմաքաղաքական կատեգորիա է, և եթե նա չի զգում սառնություն, ուրեմն սառնություն չկա, ու կարևոր չէ, որ ասենք` ինչ-որ մեկը ամեն օր սպառնում է ՀԱՊԿ անդամ պետություններից մեկին, իսկ մեկ այլ անդամ այդ սպառնալիքներ տեղացողին միլիարդների սպառազինություն է մատակարարում: Հասկանալի է, որ խոսքը Հայաստանին սպառնացող Ադրբեջանի և նրան սպառազինող Ռուսաստանի մասին է: Բայց քանի որ Բորդյուժան ոչ մի վատ բան չի զգում, ապա ամեն ինչ, բնականաբար, նորմալ է:
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: