Լրահոս
Օրվա լրահոսը

Գուցե որոշել է ծանր դրության մեջ դնել Արգամիչ-Ծառուկյան դաշինքի՞ն. «Հրապարակ»

Հունվար 31,2015 11:10

Մի քանի օր է, ինչ հարյուրավոր փոքր ու միջին ձեռներեցներ կառավարության մոտ պահանջում են կասեցնել «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի կիրառումը, որը նրանց ճնշման ներքո հոկտեմբերից կասեցվել էր մինչեւ փետրվարի 1-ը: Հիշեցնենք, որ այս «բարեփոխումով» կառավարությունը շրջանառության հարկը 3,5-ից նվազեցրել է 1 տոկոսի, բայց հետո պարզվեց, որ հին՝ բարձր տոկոսով օրենքն ավելի ընդունելի է, քան նորը, քանի որ բարեփոխումը նպատակ ունի փոքր բիզնեսին նեղել ու սնանկացնել: Պրագմատիկ վարչապետը, երկրի գլխավոր հարկահավաք Գագիկ Խաչատրյանը, նախագահ Սերժ Սարգսյանը որոշել են փոքր ու միջին ձեռնարկատերերի միջոցով դուրս գալ մեծերի վրա՝ ստիպել, որ նրանք ստվերից դուրս գան: Իսկ խոշորին փոքրի միջոցով ստվերից հանելու համար որոշվել է, որ փոքրերը պետք է մանրամասն հաշվետվություն տան իրենց ապրանքաշրջանառության հետ կապված՝ ներկայացնելով բոլոր հաշիվ-ապրանքագրերը:

Օրենքի գլխավոր խնդիրը՝ փաստաթղթավորված աշխատելը, ՓՄՁ-ները մերժում են, խորհուրդ տալով այդ տվյալները պահանջել հարկային արտոնյալ պայմաններում գործող խոշոր գործարարներից: Ստեղծվել է անելանելի վիճակ. ՓՄՁ-ները պահանջում են կասեցնել օրենքը, սպառնալով անժամկետ գործադուլ անել: Իսկ պայքարի ցանկացած կայծ կարող է մեծ հրդեհի պատճառ դառնալ:

Ո՞ւմ է սա ձեռնտու՝ Հովիկ Աբրահամյանի՞ն, թե՞ Սերժ Սարգսյանին: Հայտնի է, որ առաջինը Գագիկ Ծառուկյանի խնամին է: Սակայն հայտնի է նաեւ, որ օրենքի կասեցումը կամ կիրառումը կախված է մեկ մարդու՝ Սերժ Սարգսյանի կամքից: Այս դեպքում հարց է ծագում՝ ինչո՞վ է այս վիճակը ձեռնտու Սերժ Սարգսյանին: Գուցե որոշել է ծանր դրության մեջ դնել Արգամիչ-Ծառուկյան դաշինքի՞ն: Եվ վերջին պահին ասել՝ «Հովիկ ջան, սիրուն չի»: Սա կպարզվի առաջիկայում:

Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031