Լրահոս
Օրվա լրահոսը

2014թ. 47 հազար քաղաքացի արտագաղթել է. «Ժողովուրդ» 

Հունվար 31,2015 11:08

2014 թվականին Հայաստանի ութ սահմանային կետերից ՀՀ քաղաքացիների սահմանահատումներն ամփոփելիս կարելի է գալ այն եզրահանգման, որ այս տարի ավելի քան 47 հազար քաղաքացի արտագաղթել է մեր երկրից: Այս տվյալները երեկ հրապարակել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: Համեմատության համար նշենք, որ նախորդ` 2013 թվականին սահմանահատումների բացասական մնացորդը, կամ նույն է թե՝ արտագաղթողների թիվը կազմել էր ավելի քան 42 հազար մարդ: Այսինքն՝ արտագաղթի թիվն անցած տարի շարունակել է աճել մեր երկրում: Տեղեկացնենք, որ պաշտոնապես ՀՀ մշտական բնակչության թիվը 2015-ի սկզբին եղել է 3 միլիոն 10 հազար (այս թիվը իր մեջ ներառում է նաեւ արտագաղթած, բայց ՀՀ քաղաքացիությունից չհրաժարված բնակիչներին), անցած տարի այդ թիվը եղել է 3 միլիոն 17 հազար: Այսինքն՝ ՀՀ մշտական բնակչության թիվն այս տարի պաշտոնապես նվազել է 7 հազարով:

 

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031