Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի անդրադարձը՝ Արցախին. «Հայոց աշխարհ»

Հունվար 31,2015 10:52

Ընթացիկ լրահոսում նախօրեին մի պահ առկայծեց ու, ի վերջո, աննկատ մնաց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի անդրադարձն Արցախին: Այնինչ եվրոպական կառույցի բարձրաստիճան ներկայացուցչի թե՛ արտահայտությունները, թե՛ անդրադարձի ենթատեքստը միանգամայն հետաքրքրական են եւ ուշադրության արժանի, միաժամանակ որոշակի մտորումների տեղիք են տալիս:

Թորբյորն Յագլանդի ելույթից հետո ադրբեջանցի պատգամավորներից մեկը նրան հարց է ուղղել Արցախում ձերբակալված ու ԼՂՀ դատարանի վճռով արդեն դատապարտված ադրբեջանական դիվերսանտներ Ասկերովի ու Վուլիեւի մասին, իսկ ավելի կոնկրետ, խնդրել է, որ ԵԽ ԽՎ գլխավոր քարտուղարն աջակցի նրանց, ոչ ավել, ոչ պակաս, ազատ արձակմանը:
ԵԽ գլխավոր քարտուղարը պատասխանել է, թե տվյալ հարցը վերաբերում ԼՂ հակամարտությանը, իսկ հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը։

Պարզ ասած՝ խուսափողական պատասխան է տվել, ապա նաեւ նշել է, թե ԵԽ-ն չի կարող իր արժեքները պաշտպանել սառեցված հակամարտությունների տարածքներում, որոնք «Եվրոպայում մարդու իրավունքների սեւ խոռոչներն են»։

«Ես շարունակում եմ պնդել, որ անընդունելի է, որ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան չի տարածվում այն տարածքների վրա, որտեղ առկա են սառեցված հակամարտություններ։ Բոլոր եվրոպացիները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում, Մերձդնեստրում ապրող քաղաքացիները, պետք է պաշտպանված լինեն մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով»,- ասել է ԵԽ գլխավոր քարտուղարը։
Մի կողմից, իհարկե, լավ է, որ ԵԽ գլխավոր քարտուղարը միանգամից հղում է արել ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ հասկացնելով, որ Արցախի հիմնախնդրին այս կամ այն կերպ վերաբերող հարցերը պետք է այնտեղ քննարկել: Նմանապես ողջունելի է ԵԽ գլխավոր քարտուղարի այն մոտեցումը, որ Լեռնային Ղարաբաղում էլ քաղաքացիները պետք է պաշտպանված լինեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031