Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբյաններ. «Կոչ ենք անում Վարդան Պետրոսյանին եւ նրա փաստաբանին, որ այս բեմադրությանը վերջ տան». News.am

Հունվար 31,2015 10:41

Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի գործով տուժող Հակոբյանները հերքում են դերասանի ընկերոջ՝ Սարգիս Միքայելյանի հայտարարությունը, թե Ռուբեն Բալոյանն է խոչընդոտել կողմերի միջեւ հաշտության չկայացմանը:

NEWS.am-ի խմբագրություն դիմած Հակոբյանները մասնավորապես ասացին. «Անհեթեթ սուտ է: Ավելին, Ռուբեն Բալոյանն է հրապարակավ 2 անգամ կոչ արել կողմերիս հաշտվելու եւ հարցի լուծման եզրեր գտնելու համար: Ավելին, մեր երկու ընտանիքներին առանձին-առանձին մշտապես նա փորձել է բացատրել հաշտության եզրեր գտնելու անհրաժեշտության մասին:

Այսօր մենք զայրացած ենք, որ հակառակ կողմը ի դեմս Նիկոլայ Բաղդասարյանի՝ հաշտության չգալու պատասխանատվությունը փորձում են բարդել մեր փաստաբանի վրա: Կոչ ենք անում Վարդան Պետրոսյանին եւ նրա փաստաբանին, որ այս բեմադրությանը վերջ տան:

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Տուեալ պայմանների մէջ, ամէն պարագայի, մեռած երեխաների եւ ցմահ վիրաւուած ջահելի մը ընտանիքին չէր մնար հարկաւոր ճիգեր թափել այս ուղղութեամբ, ի հարկին տեղի տալ, տեղատւութիւն անել…

    Իսկ ահա պարզ մի կէտ ՝ ինչպէ՞ս կարելի է արդարացնել որ Պաշտպան կողմը հերքեց ու մերժեց 1Ձ միլիոն դրամի հատուցման հայցը, դէմ կանգնեցաւ անոր, եւ որպէս արդիւնք՝ օդի մէջ կախուած մնաց այս նիւթը… (Ի դէպ՝ իրոք փոքր գումար մըն է այդ, նոյնիսկ համեմատաբար՝ջնջին, եթէ բաղդատենք Արեւմտեան երկիրներում նոյնանման օրինական պարագաների հետ…)

    Իմ գիտցած Վարդանը այդ գումարը տալու էր, անմիջապէս եւ անմրմունջ, առանց ոչ մի վիճաբանութեան…

    Ուրեմն, ո՞վ է այդ մասին վիճաբանողը. վատահաբար ոչ հատուցման հայցը ներկայացնողները…: Եւ ուրեմն ի՞նչ պատճառով:

    Կամ աւելի ճիշդ՝ ի՞նչ հաշիւով…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031