«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սպանված Հայկազ Բարսեղյանի հորը` Արկադ Բարսեղյանին այցելած քննիչներից մեկը հայտնել է, որ քրեական գործով ձերբակալված 4 անձանցից մեկը ինչ-որ գնդապետի որդի է: Սպանված զինվորի հարազատները մեզ հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեցին: «Մենք առայժմ չգիտենք, թե ով է գնդապետի որդին, բայց ով էլ լինի, այս գործը չի կարելի թաքցնել: Իրական մեղավորներին պետք է պատժել»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց սպանված զինվորի հարազատներից մեկը:
Նշենք նաեւ, որ երեկ միայն սպանված տղայի մորաքրոջ որդուն են թույլ տվել տեսնել Հայկազ Բարսեղյանի դին: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը եւ ընտանիքի մյուս անդամներն առայժմ ի վիճակի չեն խոսելու եւ մեր հարցերին պատասխանելու, քանի որ սարսափած են տեսածից: Երեկվա դրությամբ Հայկազ Բարսեղյանի դիակը դեռեւս չէր հանձնվել ընտանիքին:
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում