Լրահոս
Օրվա լրահոսը

Ձայնից զրկելը սխալ է

Հունվար 31,2015 10:11

Եթե ես լինեի ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակ, ապա «դեմ» կքվեարկեի Ռուսաստանի պատվիրակությանը ձայնից զրկելու առաջարկին: Ոչ թե այն պատճառով, որ այդ երկրի քաղաքականությունն ինձ դուր է գալիս, պարզապես որեւէ մեկին ձայնի իրավունքից զրկելը սխալ է, եւ, մասնավորապես, վեհաժողովը հենց նրա համար է, որպեսզի տարբեր երկրների ներկայացուցիչներ արտահայտեն տարբեր տեսակետներ: Եթե 47 պետություն Եվրոպայի խորհրդում ունենար նույն տեսակետը, ապա խնդիր չէր առաջանա հավաքվելու եւ ինչ-որ բան քննարկելու: Ի տարբերություն Եվրամիության՝ ԵԽԽՎ-ն, իմ պատկերացմամբ, պետք է լինի ազատ եւ առանձնապես որեւէ բանի չպարտավորեցնող ամբիոն:

ԵԽԽՎ-ի որոշմանը Ռուսաստանի «հակազդող քայլերը» նյարդային են եւ փոքր-ինչ ծիծաղելի: Դումայում, օրինակ, լրջորեն քննարկվում է հայտարարության տեքստը, որը դատապարտում է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության բռնակցումը Գերմանիայի Դաշնային (Ֆեդերատիվ) Հանրապետության կողմից: Դա նաեւ Ղրիմի բռնազավթման վերաբերյալ մեղադրանքի պատասխանն է: Պարզ է, որ էմոցիոնալ առումով նման «հակաքայլերը» կարող են ոմանց դուր գալ:

Բայց եթե մի կողմ թողնենք զավեշտալի պահերը, ապա վստահ եմ, որ Եվրոպայում պետք է ոչ թե պառակտումներ փնտրել, այլ միասնություն: Այո, Ռուսաստանում խախտվում են մարդու իրավունքները: Իսկ ԵԽ անդամ մյուս հետխորհրդային երկրներում չե՞ն խախտվում: Ըստ ամերիկյան «Ֆրիդոմ հաուս» իրավապաշտպան կազմակերպության՝ դրանք հիմնականում (ներառյալ Հայաստանը) մասամբ ազատ երկրներ են՝ բացի Ռուսաստանից եւ Ադրբեջանից, որոնք ամբողջությամբ անազատ են: Այդ գնահատականն ինձ արդար է թվում: Բայց Ադրբեջանին ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից չեն զրկում եւ, կրկնեմ, չպիտի էլ զրկեն, որովհետեւ, կրկնեմ, որեւէ մեկի «ձայնը կտրելը», իմ կարծիքով, սխալ քաղաքականություն է:

Սակայն քաղաքակրթական առումով ակնհայտ է, որ Ադրբեջանը Եվրոպայի խորհրդում եւ ընդհանրապես Եվրոպայում առանձնապես անելիք չունի: Ավելին` կարելի է ենթադրել, որ այնտեղ, եթե Ալիեւի կլանը երբեւէ հեռանա իշխանությունից, ապա իշխանության կգան շատ ավելի ազգայնական եւ իսլամամետ ուժեր: Դրանից հետո այդ երկիրը կհայտնվի իր համար հոգեհարազատ միջավայրում:

Մինչդեռ Ռուսաստանը, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության մեջ ընդգրկված 5 երկրները, այլ ճանապարհ, բացի Եվրոպայի հետ հոգեւոր, արժեքային կապերն ամրապնդելուց, չունի: Այսօր դա տարօրինակ է հնչում` պատերազմ, փոխադարձ պատժամիջոցներ, ի հեճուկս միմյանց քայլեր եւ այլն: Բայց եթե նայենք ավելի մեծ պատմական հեռանկարի տեսանկյունից, ապա հիշյալ երկրները եվրոպական քաղաքակրթության մաս են եւ իրենց ավանդն ունեն այդ քաղաքակրթության մեջ:
Այնպես որ՝ քիչ հավանական է, որ Ռուսաստանը դուրս գա Եվրոպայի խորհրդից: «Ջղայն» հայտարարություններ, սպառնալիքներ, քարոզչություն, հակաքարոզչություն` այդ ամենը կլինի ինչքան ուզեք: Առանց դրա հետաքրքիր չի:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. david says:

    Ռուս պարսկական հայա- բանաձև փնտրելը նման Ֆիցջերալդ–Լորենցյան բանաձևերին Էյնշտեյնի տեսությունից առաջ:Սերժիզմի տեսությունը բարդ է, մարդու ման չէ:Այս բանաձևերը տեղադրեք քաղաքական լուծումներում:Հետաքրքիր կլինի:

  2. Կարինե says:

    Դիտեցի Հորիզոնի կիրակնօրյա թողարկումը, ոչ մի խոսք նախորդ օրվա խայտառակ ծեծի մասին: Ամոթ, լավ կլինի ոչինչ էլ չգրեք:

  3. Գալուստ Ենոքյան says:

    Հարգելի խմբագիր, Ձեզ հետ լիովին համաձայն եմ այս հարցում: Իհարկե լավ կլիներ նմանապես ձայնի իրավունքից չզրկեիք էս թերթի մեկնաբանությունների հեղինակներին…
    Եվ վերջապես չեմ հասկանում , ուրեմն կարելի մադկանց, կանանց ու երեխաներին ջարդ ու փշուր անել, ասելով որ պատերազմական իրադրություն է, բայց էդ նույն մարդկանց թալանելը թույլատրելի է …պատերազմական իրադրությանը դա չի խանգարում…անմեղ մարդկանց սպանություններն էլ ՀՀԿ ական Սուրիկ Խաչատրյանի կողմից, եվս պատերազմական իրադրությանը չի խանգարում…:
    Էս ուրեմն էդ պատերազմական իրադրությունը Սերժիկն ու Ալիեվը լավ են իրար հետ պայմանավորվել որ իրեն քաղաքացիների կաշին քերթեն… Մանվելների նման «գեներալների» հետ:

  4. Գալուստ Ենոքյան says:

    Հարգելի Արամ, զորօրինակ իմ մեկնաբանության մի մասը բեկանվել էր Ձեր «Ասքյար ը որն է» հոդվածից, ձեր հարգված մոդերատորների կողմից, չնայած որ երկու այրերի անուն ազգանունները հարգանքով գրել էի…իսկ այդ «ասքյարները» որ ձեռք էին բարձրացրել կանանց ու երեխաների վրա, նրանց հայրերի ներկայությամբ…(մի հարյուր տարի առաջ իմ պապին ու տատին նույն ձեվով…) գրել էի որ մնացել էր որ բղավեին կեցցե Թուրքիան…..: Ուրեմն եթե թուրք կամ ազերի խաղաղ ընտանիքներ փորձեն գնալ Արցախ նրանց նման պիտի ջարդեն…կամ գուցե Սեֆիլյանենց ջարդել են որովհետեվ ԱԽՊԱՐ Էն…100 տարի առաջ էլ էին արել…արդեն սովոր են…Պատերազմական իրադրությունը Հայաստանի ներսում է այլ ոչ թե Արցախի սահմանի վրա, եվ դուք ինձանից լավ գիտեք…

  5. Գալուստ Ենոքյան says:

    Հարգելի Արամ, շատ կներեք , բայց կփորձեմ այստեղ պատասխնել … թե «Ասքյարը որն ա»..հարցին….ասքյարը …միմիայն այն հայն է որը կարող է ծեծել կանանց ու երեխաներին, իրենց ամուսնու ու հոր ներկայությամբ, կապ չունի Երեվանցի, Քյավառցի, ախպար, …Արցախը էս ամեն ինչում ոչ մի կապ չունի…հրամանը անպայման Երեվանից էր եկել….էնտեղ են թաքնված ասքյարները…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031