Լրահոս
Օրվա լրահոսը

Կամո Արեյան. «Չի հերիքում նյութական միջոցներդ, մի դիմիր հուղարկավորության ծառայությանը»

Հունվար 30,2015 21:07

Ինչպես տեղեկացրել ենք,  այսօր ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովում քննարկվեց հոգեհանգստի ծառայություն մատուցող ծառայություններ մատուցողներին օրենսդրական դաշտ բերելու հարցը:

Կառավարությունը, մասնավորապես, առաջարկում է օրենսդրական մի ամբողջ փաթեթ՝ ընդհանրապես այդ սգո ծառայությունների հետ կապված խնդիրները լուծելու: Առաջարկվում է «Երեւանի ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարել: Առաջարկվում է նաեւ լրացումներ կատարել «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում:

Առաջարկվում է կիրառել տուգանք 0-500 հազար դրամի չափով՝ հոգեհանգստի ծառայություն մատուցելու թույլտվության համար: ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ 0-ից կամ ինչո՞ւ 500 հազար, այդ տարբերությունն ինչո՞ւ է այդքան մեծ: Հիմնական զեկուցող, Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը բացատրեց, որ, օրինակ, մայրաքաղաքի եւ Մարալիկի հնարավորությունները տարբեր են, ուստի կառավարությունը նշել է 0, միգուցե որեւէ համայնքում նպատակահարմար գտնեն 50 հազար դրամ տուրք սահմանել:

Տուրքը եկեղեցուն չի վերաբերում կամ տանն իրականացվող հոգեհանգիստներին չի վերաբերվում:

ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն առաջարկեց հոգեհանգստի ծառայության համար սահմանել գումարի վերին շեմ՝ ժողովրդի սոցիալական պայմաններից ելնելով: Կամո Արեյանը պատասխանեց, որ հոգեհանգստի ծառայությունը մատուցվում է կամավորության սկզբունքով, եւ մեռելի հարազատներն են որոշում՝ ուզո՞ւմ են դիմել այդ ծառայության համար, թե՞ ոչ:

ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը պնդեց, որ սահմանեն վերին շեմ, որեւէ գին, որից ավելի հոգեհանգստի ծառայություն մատուցող կազմակերպություններն իրավունք չունեն պահանջել: Կամո Արեյանը պատասխանեց, որ քաղաքացիները կարող են իրենց սեփական տանը կազմակերպել, եթե դիմում է սերվիսին, առաջարկվում է իր գնացուցակը. «Եթե փորձենք մասնավորին բան պարտադրել, ես չգիտեմ՝ իրավաբանորեն դա հնարավո՞ր է, թե՞ ոչ: Չի հերիքում նյութական միջոցներդ, մի դիմիր այս ծառայությանը: Քո կամքն է՝ կուզես, քո գերդաստանի ավանդույթն է, որ քո կվարտիրայից պետք է հելնի, եկեղեցի ես ուզում տանել, թե ուզում ես օգտվել ծառայությունից: Մենք որեւէ բան չենք պարտադրում»:

Կամո Արեյանը նաեւ ասաց, որ գերեզմանատները բոլոր համայնքներում նաեւ ծառայություններ են մատուցում՝ փոսը փորելու, դիատար մեքենա տրամադրելու եւ այլն. «Որտեղ ավագանին կամ համայնքի ղեկավարը սահմանել է գներ, այդ ծառայությունից օգտվելն էլ է թողել կամավորության վրա: Առաջարկում են ծառայությունները՝ փոսը փորելը, դիատարը, նվագը եւ այլն: Մարդը կարող է ասի՝ ոչ, ես իմ փորողն էլ ունեմ, իմ նվագն էլ ունեմ: Աստված ձեր հետ»:

Հանձնաժողովը դրական եզրակացությամբ հարցն ընդգրկեց ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Levon says:

    0-500 հազար դրամի չափով ոչ թե տուգանք, այլ՝ տուրք

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2015/01/30/537614/

    © 1998 – 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից

  2. Արտո says:

    Տուրք հնարողը տուրքի մեջ ապրի…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031