Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Հակոբյան. «Ինչպե՞ս կարելի է ասել՝ ես ֆիլմը չեմ նայել, բայց վատն է». 1in.am

Հունվար 30,2015 20:58

ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը բնավ չի ընկճվել, որ Հայոց ցեղասպանության մասին իր հեղինակած ֆիլմը տեղ չի գտնի Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի պաշտոնական միջոցառումների շրջանակում:

Նշենք, որ այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով ֆիլմի գեղարվեստական արժեքին:

«Մենք նպատակ չէինք էլ դրել, որ ֆիլմը պարտադիր պետք է օգտագործվեր պաշտոնական միջոցառումների ցանկում: Սա մասնավոր նախաձեռնություն է, և ես նպատակ էլ չեմ ունեցել, որ այն ընդգրկվի պաշտոնական միջոցառումների ցանկում: Ես պարզապես, որպես քաղաքացի, ցանկություն ունեցա մեր ժողովրդի պատմությունը ներկայացնել ֆիլմում: Իսկ այդ պատմությունը պատմել են մեզ շրջապատող մարդիկ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հակոբ Հակոբյանը:

Նա զարմանում է, որ ասում են՝ Ցեղասպանության ֆիլմի սցենար: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր հայ մարդ Ցեղասպանության մասին բազմաթիվ պատմություններ գիտի և հանգիստ կարող է դրանք էկրանավորել: «Ես չեմ նստել այդ պատմությունները հորինել: Դրանք իրական պատմություններ են, որոնք մենք ներկայացրել ենք հանրությանը»,- հավելեց Հակոբյանը:

Հարցին՝ այդ դեպքում, իր կարծիքով, ինչո՞ւ չընդունվեց ֆիլմը, Հակոբյանը պատասխանեց՝ պատճառն այն է, որ մարդիկ դեռ ֆիլմը չդիտած՝ կարծիք են հայտնում դրա մասին:

«Ֆիլմը դիտել են մի քանի մարդ՝ շատ նեղ խմբով, մեր մասնագետների հետ: Բայց հիմա բոլորը կարծիք են հայտնում, թե՝ այ, շատ վատ է: Բայց ես համոզված եմ, որ միայն թրեյլերը նայելով հնարավոր չէ ֆիլմի մասին կարծիք հայտնել: Ինչպե՞ս կարելի է ասել՝ ես ֆիլմը չեմ նայել, բայց վատն է»,- զարմանում է ֆիլմի սցենարի հեղինակը:

Նրա խոսքով՝ ֆիլմը դեռ ամբողջական պատրաստ էլ չի, աշխատանքային տարբերակն է, և առաջին՝ փակ ցուցադրությունից հետո մոտ 50 փոփոխություն, ուղղում է կատարվել ֆիլմի վրա:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Առաջին լրատվական»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031