ունվարի 30-ին, ժամը 17.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Օհանովի փողոցի շենքերից մեկի հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող քաղաքացին մոտեցել է պատուհանին և փորձում է ցած նետվել. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ս. Թ.-ն (ծնվ. 198 9թ.) գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում (հաշվառված է հոգեբուժական կլինիկայում) փորձել է 6-րդ հարկի պատուհանից ցած նետվել, ինչը կանխվել է տեղի ուժերով:
Մինչ շտապօգնության հոգեբուժական բրիգադի ժամանելը` Ս. Թ.-ն գտնվել է ոստիկանների և փրկարարների հսկողության ներքո, այնուհետև տեղափոխվել է «Ավան» հոգեբուժական կլինիկա:
ԱԻՆ