Լրահոս
Օրվա լրահոսը

Ախթալայի ԼՀԿ-ի երկրորդ պոչամբարը կառուցվում է առանց համայնքի բնակչության կարծիքը հաշվի առնելու

Հունվար 30,2015 19:12

Լոռու մարզի Ճոճկան և Տավուշի մարզի Մեծ Այրում գյուղերի սահմանում է գտնվում  Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի  պոչամբարը, որը վտանգավոր գործոնների առաջացման  պատճառ է հանդիսանում  համայնքների բնակիչների համար, թե՛ առողջապահական, թե՛ գյուղատնտեսական ոլորտներում:

ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը կից հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել/ փաստաթղթի անվանումը և  ժամկետը, երբ է տրվել/  Ճոճկան և Մեծ Այրում գյուղերի սահմանում Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի նոր պոչամբար կառուցելու համար: Դա արվել է առանց համայնքի բնակիչների կարծիքը հաշվի առնելու՝ առանց նրանց հետ քննարկումներ իրականացնելու: Այդ պատճառով, նոր պոչամբարի կառուցմամբ երկու համայնքների բնակիչները կանգնած են բնապահպանական նոր խնդրի։

2015թ․ հունվարի 29-ին Մեծ Այրումի գյուղապետարանում համայնքի ավագանու անդամ, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Օլեգ Դուրգարյանի առաջարկով կազմակերպել էր հանրային քննարկում՝ պոչամբարի կառուցման նպատակով  հողի հատկացման վերաբերյալ: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Օ. Դուրգարյանը, կառավարության որոշումների վերաբերյալ որևէ իրազեկում չի իրականացվել, իսկ ընդունված որոշումները արդյոք օրինական են՝ թե ոչ, ստուգված են արդյո՞ք իրավական և սոցիալական կողմերը` պարզ չէ: Նա նշեց, որ ավագանին միայն տեղեկացվել է, որ պետք է նիստ գումարի և որոշում կայացնի հողերի կարգի փոփոխման վերաբերյալ, որպեսզի հետագայում այդ հողերը հատկացվեն կոմբինատին: Հանրային քննարկման արդյունքում որոշվեց թույլատրել փորձաքննություններ իրականացնել պոչամբարի կառուցման համար նախատեսված վայրում,  որի արդյունքների հիման վրա կկայացվի վերջնական եզրակացություն պոչամբարի կառուցման համար հողահատկացման վերաբերյալ:

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի արտաքին կապերի բաժնի պետ Գագիկ Շահնազարյանը, ով ներկա էր Մեծ Այրումի գյուղապետարանում կազմակերպված հանրային քննարկմանը, գյուղացիներին ներկայացրեց պոչամբարի կառուցման նպատակները և հետագայում համայնքի բնակիչներին տրվող հնարավորությունները, ինչպես նաև կարևորեց պոչամբարի գոյության կարևորությունը: Նա զարմանալիորեն նշեց, որ պոչամբարը որևէ առողջապահական վտանգ չի ներկայացնում և մինչ այժմ իրականացված բժշկական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ բնակիչների առողջությանը որևէ վնաս չի հասցվում:

Ինչպես պնդեց նա, նոր պոչամբարի կառուցումը հնարավորություն կտա փակել ներկայիս գործող պոչամբարը, որն առավել մոտ է գտնվում Մեծ Այրում գյուղին և նորը կկառուցվի համայնքից մոտ 2կՄ հեռավորության վրա:  Ըստ O. Դուրգարյանի, համայնքի բնակիչների համար որևէ երաշխիքներ չեն ներկայացվում, նաև  համայնքի խնդիրները լուծելու համար մշակված որևէ նախագիծ:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հետամուտ է լինեու Մեծ Այրում համայնքի բնակիչների առողջ միջավայրում ապրելու իրավունքի պաշտպանության գործում։

Մանրամասները տեսանյությում՝

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031