Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի է ունեցել «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ղեկավար խորհրդի նիստը

Հունվար 30,2015 19:01

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ղեկավար խորհրդի նիստը:

Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը թույլատրել և հաստատել է «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի՝ Արժեշղթայի զարգացման ենթակառուցվածքներ ենթաբաղադրիչի շրջանակներում ոռոգման ցանցերի վերակառուցման աշխատանքների իրականացումը Տավուշի և Վայոց Ձորի վեցական համայնքներում:

Հավանություն է  տրվել ծրագրի շրջանակում տնտեսված մոտ մեկ միլիարդ 478 մլն դրամով շինարարական աշխատանքների ցանկում լրացուցիչ օբյեկտներ ներառելուն,  ջրամատակարարման և ոռոգման համակարգերի վերակառուցման նախագծման  շինարարություն իրականացնելուն: Շինաշխատանքները կիրականացվեն Տավուշի, Լոռու, Վայոց Ձորի, Շիրակի, Արագածոտնի մարզերի համայնքներում:

Նիստի ընթացքում խորհուրդը քննարկել է նաև «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում նախորդ տարի իրականացված և 2015 թվականին նախատեսվող աշխատանքներին առնչվող այլ հարցեր:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031