Լրահոս
Օրվա լրահոսը

Դատի են տվել՝ դիմել հաշմանդամության խմբի սահմանման համար

Հունվար 30,2015 18:52

«Ունիսոն» հ/կ-ի հանրային կապերի պատասխանատու Մարիաննա Չալիկյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ դատի է տվել ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության (ԲՍՓ) գործակալությանը՝   իրեն հաշմանդամության խումբ նշանակելու պահանջով:

Նա հայտնեց, որ փետրվարի 3-ին վարչական դատարանում կկայանա երկրորդ նիստը:

«Բժշկասոցիալական փորձաքննության կողմից բերվում է պատճառաբանություն, որ  եթե տվյալ անձը չունի անաշխատունակության թերթիկ, չի կարող դիմել հաշմանդամության խմբի համար: Մինչդեռ դա  պարտադիր պահանջ չէ թղթերի ներկայացման պարագայում: Դրա համար էլ դիմեցի դատարան: Իրենք նույնականացնում են հաշմանդամությունն ու անաշխատունակությունը, իսկ մենք ապացուցում ենք, որ հարմարավետ պայմանների ստեղծման պարագայում ցանկացած հաշմանդամություն ունեցող անձ կարող է լիարժեք ներգրավել աշխատանքային մթնոլորոտում»,- ասաց տիկին Չալիկյանը:

Նա անհիմն որակեց ԲՍՓ-ի այն պահանջը, որ երեք ամսվա  անաշխատունակության թերթիկ ունենալու դեպքում միայն մարդը կարող է դիմել հաշմանդամության խմբի սահմանման համար. «Իրենց տեսանկյունը հիմնվում է այն բանի վրա, որ եթե մարդը լուրջ խնդիր է ունենում, ստիպված բացակայում է, բայց դա չի նշանակում, որ մարդու ունի խնդիր եւ չի բացակայում, ուրեմն դիմելու իրավունք չունի: Ի՞նչ է, մարդը, օրինակ, ոտք չունենալով հանդերձ պետք է երեք ամիս բացակայի՞, որ ապացուցի, որ հաշմանդամության խումբ ստանալու հիմքեր ունի»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Մարիաննա Չալիկյանը (կենտրոնում)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031