Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինքը Ադրբեջանի պատվերն է կատարել». Շանթ Հարությունյան

Հունվար 30,2015 18:33

Վերաքննիչ Քրեական դատարանում «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի միջնորդությունը այսօր վիճաբանության առիթ դարձավ: Նա միջնորդում էր, որ իրենց վրայից վերացնեն խուլիգանության հոդվածը ու առաջ քաշեն ինքնապաշտպանության հանգամանքը: Դատավորը մի քանի անգամ հիշեցրեց, որ վերաքննիչ բողոքը դրա մասին չէր ու հիմա նա չի կարող ինչ ուզի, պահանջի: Դիտողություն արեց խոսել ըստ էության: Բայց Շանթ Հարությունյանն ավելի բորբոքվեց. «Սերժ Սարգսյանը՝ նույն ինքը  KGB-ի գործակալը, հատուկ հրահանգով գործ սարքեց իմ ու ընկերներիս գլխին: Մենք խուլիգաններ չենք, մենք պայքարել ենք հանուն ժողովրդի շահերի, նրանց իրավունքների, մենք ինքնապաշտպանվել ենք ոստիկանների հարձակումներից»:

Սերժ Սարգսյանի հասցեին ուղղված Շանթ Հարությունյանի հայտարարությունները հունից հանեցին եռանախագահող դատավորներին, ամեն մեկն իր տեղից մի բան հորդորում էր, պահանջում էին վերջ տալ, նստել:

«Թողեք իմ միջնորդությունն անեմ, ավարտեմ»,- բղավեց Շանթ Հարությունյանը:

«Էս ինչ հիվանդ ես, որ սկսել ես բղավել»,- հակադարձեց դատավորը:

Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանն այսօր դատարանում բողոքում էր առողջական վիճակից, ու նիստը հետաձգվեց, նրա համար շտապ օգնություն կանչեցին:

«Այս ամբիոնը մի օգտագործեք քաղաքական իշխանության հասցեին հայտարարություններ անելու համար: Չի կարելի, հարգանք ունեցեք նախագահի, դրոշի, զինանշանի նկատմամբ»,- մեկը մյուսին հերթ չտալով՝ ասում էին դատավորները:

«Բայց հայրենիքի դավաճանը ինչ կապ ունի հարգանքի հետ: Ես նրան չեմ վիրավորում, ապացուցում եմ, որ նա Հայաստանի նկատմամբ դավաճանություն է գործել: Էդ մարդը հեռուստատեսությամբ հայտարարել է, որ հպարտ է իր սովետական անցյալով, իսկ իր անցյալում եղել է Ադրբեջանի KGB-ի գործակալ: Ինքը Ադրբեջանից հանձնարարություն է ստացել՝ Շանթին ու ընկերներին ձերբակալի, մեր գլխին սարքի: Գնացեք, քննություն արեք, էդ մարդը Ադրբեջանից հատուկ պատվեր է կատարել»,- շարունակեց Շանթ Հարությունյանը:

Դատավորներին չհաջողվեց սաստել Շանթ Հարությունյանին, նրանք հեռացան՝ կիսատ թողնելով Շանթի ելույթը:

Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանն ու ընկերները Վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկում են առաջին ատյանի դատարանի որոշումը՝ խուլիգանության հոդվածով իրենց ազատազրկման դատապարտելու մասին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Հիրավի սա դարակազմիկ դատավարություն է, որի ականատեսն ենք մենք, և ամենաշատը դու, Արփինե ջան…
    Երանի քեզ, որ այդքան մոտիկից տեսնում ես այդ մեծ մարդուն և իր շուրթերից լսում նրա մտքի գոհարները… կանցնեն դեռ շատ տարիներ, մինչև մարդկությունը հասկանա, թե ով էր Շանթը..)))))))

  2. david says:

    Կարևորը որ սերժն է մնալու մարդկության պատմության մեջ:Առանց նրա Հայաստանը չէր վերանա:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031