Հետաքրքիր զարգացում է տեղի ունեցել, որն իր ազդեցությունը կունենա Հայաստանի քաղաքական դաշտի վրա։ Չնայած այն հանգամանքին, որ սովորաբար Հայաստանի ներքին քաղաքականության մեջ անակնկալներ եւ առավել եւս անորոշություններ չեն լինում՝ վերջին զարգացումներից մեկը ցույց է տալիս, որ կա մեկն ով նախապատրաստվում է բարձրաստիճան պաշտոնի՝ որպես նախագահի հնարավոր թեկնածու։ Խոսքը ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մասին է։
Չնայած սա միանշանակորեն հաստատում չէ, այնուամենայնիվ, արդար կլինի ասել, որ Պաշտպանության նախարարի մամլո ասուլիսը շատ տպավորիչ էր։ Դա ոչ միայն վերաբերում է մամլո ասուլիսին՝ որպես այդպիսին, այլ հատկապես, երբ վերջինս համեմատության մեջ է դրվում Հայաստանի այլ «առաջնորդների» եւ քաղաքական գործիչների հետ։
Մի երկրում, որտեղ նախագահը ձախողվում է իրականացնել առաջնորդի իր դերը եւ վախենում է մամլո ասուլիսներից, եթե չասենք իր իսկ երկրի բնակչությունից, սա նոր դրսեւորում էր։ Օհանյանը խոսեց ուղիղ հեռարձակմամբ, առանց նախապատրաստված ելույթի եւ ոչ նախապես ընտրված հարցերի շուրջ։ Եվ նա ստեղծեց հանգիստ մթնոլորտ չափավոր եւ հաստատակամ պատասխաններով մի երկրում, որ վշտի մեջ է, ճգնաժամի մարտահրավերների եւ հարձակումների վտանգի առջեւ եւ ունի բնակչություն, որ փոփոխություն է տենչում։
Միեւնույն տպավորիչ ղեկավարությունն ու ներկայացումը ակնհայտ էր նաեւ օգոստոսին, երբ Օհանյանը հաստատեց իր դերը՝ որպես Պաշտպանության նախարար եւ ոչ պաշտոնական արտգործնախարար Ադրբեջանի կողմից Հայաստանի ռազմական ուղղաթիռի կործանման դեպքերի ու դրան հաջորդած ճգնաժամի ժամանակ։ Սա ինձ ստիպեց վերանայելու նախագահ Սարգսյանի մասին իմ կարծիքը՝ որպես «վերջին մոհիկան» եւ այն քաղաքական էլիտայի ներկայացուցիչ, որ ներկայացնում է Ղարաբաղից եկող քաղաքական էլիտան եւ ստանձնել է իշխանությունը Ղարաբաղյան հակամարտության պատճառով։ Այնուամենայնիվ, որպես նախագահի հավանական թեկնածու, տարբեր լինելը չի նշանակում ժողովրդավար լինել։ Միաժամանակ, ավելի լավ խոսելու ունակությունը նրան ավելի լավը չի դարձնում՝ որպես խոհեմ քաղաքական առաջնորդ։ Հասարակական հարաբերությունները եւ ղեկավարման հասունությունը հնարավոր է բավարար չլինեն վերականգնելու այն վնասները, որ արդեն հասցվել են Հայաստանին նախկին «առաջնորդների» կողմից։
Կարդացեք նաև
Այս ամենը հաշվի առնելով՝ մենք տեսնում ենք անակնկալի եւ նույնիսկ առկախման որոշ էլեմենտներ Հայաստանի քաղաքական դաշտում։
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն
Ռիչարդ Գիրագոսյան
Միշտ խորն ես և ճիշտ: