Հունվարի 30-ին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը և ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը այցելեցին ՀՀ Տավուշի մարզի Մեհրաբ գյուղի զորամաս:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության համար արդեն ավանդույթ է դարձել այցելել ՀՀ և ԼՂՀ տարբեր զորամասեր: Այցերի նպատակն է ամրապնդել բանակ-հասարակություն կապը և երիտասարդների մոտ բարձրացնել ռազմահայրենասիրական ոգին, ինչպես նաև մեր պետության և բանակի դերն ու նշանակությունը:
Այցի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան մեկ օր գտնվել զինվորի կողքին, տեսան նրանց առօրյան, ապրելակերպը, ծանոթացան սննդակարգին:
Երիտասարդները փորձեցին իրենց մարտական ունակությունները՝ կրակելով մարտական զենքերով:
Ուսանողները պատրաստել էին արժեքավոր նվերներ, որոնց թվում էին պրոֆեսիոնալ ռազմական հեռադիտակները, հեռուստացույցը, սպորտային գույքը և այլն: Ծրագրի ավարտին նվերները հանձնվեցին զինվորներին:
Կարդացեք նաև
ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը նշեց, որ ծրագիրը ուսանողների համար հիանալի հնարավորություն է մեկ օր զորամասում անցկացնելու և զինվորական ծառայությանը ծանոթանալու: <<Մենք ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հետ միասին փորձում ենք բարոյական աջակցություն ցուցաբերել մեր երկրի սահմաններն անխախտ պահող զինվորներին: Նմանատիպ ծրագրերը բարձրացնում են երիտասարդների ռազմահայրենասիրական ոգին>>, ասաց Սերգեյը:
Զինվորների ազատ ժամանց ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով անցկացվեց հայրենասիրական երգերով ու պարերով հագեցած համերգային ծրագիր:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն
Պատկերացնում եմ՝ ի՜նչ ձանձրալի է: Ձեւի համար մի աղջիկ չկայ 🙂
‘
Իսկ գիտէ՞ք, որ ջինսից բացի ուրիշ շալվար էլ կայ 🙂
Յ.Գ. Յետոյ էլ ասում են Հայաստանը նոյնասեռականների նկատմամբ խտրական երկիր է: Ո՞ր մի երկրում նման խրոխտ նկարներ կը տեսնէք կամ փողոցով քայլող թեւանցուկ երիտասարդներ կամ աւելի ցայտուն օրինակ բերեմ: Ամէն առաւօտ հազարաւոր հայ տղաներ բարեւելիս մի կէս ժամ լուացք են անում 🙂