Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ի` թարմացված համագործակցություն պահանջը

Հունվար 30,2015 17:41

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի աշխատանքների ընթացքում, վկայակոչելով Եվրամիության արդարադատության դատարանի կարծիքը, կոչ արեց անհապաղ բանակցային քայլեր ձեռնարկել Եվրոպական միության` Մարդու իրավունքների եվրոպական հռչակագրին միանալու հարցով:

Նշենք, որ հունվարի 27-ին Վեհաժողովը ԵՄ-ԵԽ փոխըմբռնման հուշագրի իրականացման մասին փաստաթուղթ  է ընդունել:

Շվեդ պատգամավոր Քերսթին Լունդգրենի զեկույցի հիման վրա ստեղծված որոշման նախագծում ամրագրված է. «ԵՄ արդարադատության դատարանի նշած խոչընդոտները հնարավորինս սեղմ ժամկետներում պետք է վերացվեն, որպեսզի համապատասխանեն բոլոր կողմերի քաղաքական նպատակադրումներին, ինչպես արտացոլված է Լիսաբոնի պայմանագրում»:

Վեհաժողովը համարել է, որ վերահաստատում է իր նպատակադրվածությունը երկու կառույցների համագործակցության ապահովման հարցում` նշելով, որ այդ համագործակցությունը «կայուն աճ» է գրանցում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031