Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեզ թվում է՝ ՀԱՊԿ-ը ռազմակա՞ն միջամտությամբ պետք է արձագանքի ԼՂ խնդրին. Նիկոլայ Բորդյուժա

Հունվար 30,2015 17:36

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) բազմիցս նշել է իր դիրքորոշումը՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ, հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հունվարի 30-ին մամուլի ասուլիսի ժամանակ:

Պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչո՞ւ ՀԱՊԿ-ը չի արձագանքում հայ-ադրբեջանական սահմանին հունվարին տեղի ունեցած դեպքերին՝ Բորդյուժան ասել է.

«Միայն 2014թ. ընթացքում ՀԱՊԿ-ը մի շարք հայտարարություններ է արել կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ, որոնցում հստակ արտահայտված է ՀԱՊԿ դիրքորոշումը այդ խնդրի առնչությամբ: Ես չեմ ասում, թե ինչպիսին է այն, քանի որ պարզ է», – ասել է Բորդյուժան՝ հարցադրելով, թե բացի դրանից ինչ այլ արձագանքի են սպասում, – «Ինձ դժվար է գնահատական տալ: Բայց եթե ձեզ թվում է, որ մենք պետք է ռազմական միջոցներով արձագանքենք, ապա դա կհակասի ՀԱՊԿ կանոնադրությանը, այն է՝ Ղարաբաղի հակամարտությունը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ»:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031