Հունվարի 30-ին կայացավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Արցախի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանի հանդիպումը:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացի շուրջ։
Հանդիպմանն անդրադարձ արվեց տարեսկզբից Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումներին և դրանց վերաբերյալ միջազգային արձագանքներին։
Նախարարներ Նալբանդյանն ու Միրզոյանը քննարկեցին Հայաստանի և Արցախի արտգործնախարարությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր։
ՀՀ ԱԳՆ