Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Բեքարյան. «Կարեւոր է, որ մենք հնարավոր բոլոր ուղղություններով ապահովենք ԵՄ-ի հետ համագործակցության ձեւաչափը»

Հունվար 30,2015 16:09

«2015-ը ինտեգրացիոն գործընթացների տեսակետից կլինի բավականին հարուստ եւ հետաքրքիր տարի»,- հունվարի 30-ին, «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը:

Նա նշեց, որ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) համատեքստում կարեւորում է երկու հարց. առաջինը՝ պետությունը պետք է գործառույթ ստանձնի հանրությանը, բիզնես կառույցներին ԵՏՄ-ի ընձեռած հնարավորությունները բացատրելու համար, իսկ երկրորդը՝ պետությունը պետք է հստակեցնի Հայաստանի քայլերն ու գործողությունները, որոնք ԵՏՄ մյուս անդամներին օբյեկտիվորեն ցույց են տալիս Հայաստանի դերը եւ կարեւորությունը այդ միությունում:

Անդրադառնալով Եվրամիությանը՝ Կարեն Բեքարյանը համոզմունք հայտնեց, որ եվրոպական ուղղության ներքո Հայաստանը անելիքներ եւ հնարավորություններ ունի. «Մենք պետք է փաստաթղթի անվանումը մտովի չկարեւորենք: Կարեւորն այն է, որ մենք Եվրամիության հետ հնարավոր բոլոր ուղղություններով եւ ոլորտներով ապահովենք իրավապայմանագրային դաշտը եւ ունենանք համագործակցության ձեւաչափ, որը որեւէ կերպ պակաս չլինի Արեւելյան գործընկերության մյուս երկրներից»:

Նա համարում է, որ պետք է ընդգրկված լինեն նաեւ տնտեսական ոլորտի որոշ դրույթներ, ըստ նրա, Հայաստանի Հանրապետությունը ունի նախաձեռնողականության հնարավորություններ, որոնք դեռ կարող է կիրառել. «Դա կլինի երկկողմ ձեւաչափի ներքո՝ Եվրամիություն-Հայաստան, Արեւելյան գործընկերության ներքո, ինչու ոչ, կարող են բավականին հետաքրքիր նախագծեր լինեն հարեւանության ձեւաչափի ներքո: Հայաստանն ունի շատ հետաքրքիր իրավիճակ. Մենք արաբական պետությունների հետ ունենք ուրույն կապեր եւ ընդհանուր անցյալ ԽՍՀՄ պետությունների հետ, եւ այդ մեծ շրջանակում կամրջող դեր ուրիշ ոչ մի երկիր չունի: Հիմա դա պետք է օգտագործել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031