«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը Վերաքննիչ քրեական դատարան է եկել առողջական վատ վիճակով: Նրա պաշտպան Ինեսա Պետրոսյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալի գլուխը, մեջքը ցավում է ու առողջական այլ խնդիրներ էլ ունի ու միջնորդեց հետաձգել դատական նիստը:
Դատարանը չանդրադարձավ այդ հարցին ու առաջարկեց Ինեսա Պետրոսյանին ներկայացնել իր միջնորդությունը, որի մասին դեռ անցած դատական նիստի ժամանակ էր ասել: Բայց Ինեսա Պետրոսյանը պնդեց, որ իր պաշտպանյալը վատառողջ է ու խնդրեց հաշվի առնել այդ հանգամանքը:
«Ինչ հիվանդություն է»,- հարցրեց դատավորը:
«Տո ես ինչ իմանամ, ինչ հիվանդություն է»,- պատասխանեց Շանթ Հարությունյանը:
Կարդացեք նաև
Դատարանը առաջարկեց 40 րոպեով հետաձգել նիստը, այդ ընթացքում շտապօգնություն հրավիրել Շանթ Հարությունյանի համար;
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանն ու ընկերները վերաքննիչ բողոք էին ներկայացրել դատարան ՝ բողոքարկելով Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ