Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գյումրու ռուսական հյուպատոսարանի դիմաց բախումների փաստով ոչ մեկին դեռ մեղադրանք չի առաջադրվել

Հունվար 30,2015 16:04

Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանն Aravot.am-ին փոխանցեց, որ Գյումրու ռուսական հյուպատոսարանի շենքի մոտակայքում տեղի ունեցած բախումների փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում որևէ դատավարական կարգավիճակ ունեցող անձ դեռևս չկա: Դեռևս վկաներ են հարցաքննվում, վարկածներ են քննարկվում:

Ըստ նրա, անխուսափելի էր քրեական գործի հարուցումը, քանի որ կան տուժածներ, ընդ որում, ըստ դատախազի, չպետք է շեշտել միայն ոստիկանների տուժած լինելու փաստը, քանի որ կան նաև տուժած քաղաքացիներ: «Մարդիկ պիտի հարցաքննվեն, որպեսզի տեսնենք առնչություն ունե՞ ն, չունե՞ն կամ ի՞նչ չափով ունեն դեպքերին: Եվ այս պատճառով ավելորդ խուճապ ստեղծել պետք չէ », -ասում է Րաֆֆի Ասլանյանը:

Թեև բերման են ենթարկվել բազմաթիվ քաղաքացիներ, սակայն դեռ չկան վարչական պատասխանատվության ենթարկված անձինք, քանի որ այս պահին հնարավորություն չկա պարզելու` ով է վարչական խախտում կատարել, ով` քրեորեն պատժի ենթակա հանցանք: Այս հարցի պատասխանը պարզ կդառնա փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031