Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Զաքարյան. «Երբ քվեարկում ենք կողմ կամ դեմ, չի նշանակում, որ ՀՀ-ՌԴ հարաբերություններում ինչ-որ մի բան փոխվել է»

Հունվար 30,2015 16:01

Օրերս ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ձեռնպահ քվեարկությունը ռուս պատվիրակներին ձայնի իրավունքից զրկելու հարցի քվեարկության ժամանակ տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել: Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, հարցին՝ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության քվեարկությունն արդեն ինքնուրույն, ՌԴ-ից անկախության դրսեւորո՞ւմ է Հայաստանի համար: Նա պատասխանեց. «Երբ որ ՄԱԿ-ում քվեարկում էինք Ղրիմի բանաձեւի վերաբերյալ, մենք դա բացատրեցինք մեր շահերով: Մենք չքվեարկեցինք՝ ի աջակցություն ՌԴ-ի: Առաջին հերթին մեր շահերն են, որովհետեւ մենք 25 տարի ի վեր պայքարում ենք ինքնորոշման իրավունքի իրացման համար: Երբ որ ինչ-որ մի պարագայում քվեարկում ենք կողմ կամ դեմ, դա չի նշանակում, որ ՀՀ-ՌԴ հարաբերություններում ինչ-որ մի բան փոխվել է: ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները մնում են ջերմ, դաշնակցային, ռազմավարական հարաբերություններ եւ խորանալու, առաջ գնալու շատ մեծ ներուժ ունեն: Այս պարագայում եւս մեր պատվիրակությունը քվեարկել է՝ իր շահերից ելնելով: Սա չի կարելի բնորոշել, որպես ՌԴ պատվիրակության դեմ քվեարկություն»:

Մեր հարցին՝ չե՞ն պատժի մեզ սրա համար, սրա հետեւանքները մենք կմարսե՞նք, թե՞ չենք մարսի՝ Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Հետեւանքները մարսելու խնդիր գոյություն չունի, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը սուվերեն, իրավահավասար պետություն է եւ առաջնորդվում է իր շահերով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031