Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Եռյակը Գյումրու դեպքով փակ լսումներ է պահանջում (Տեսանյութ)

Հունվար 30,2015 15:52

Երկուշաբթի օրը մեկնարկելիք քառօրյայի առաջին աշխատանքային օրը եռյակը`ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն», ժամը 18.00-ին արտահերթ նիստ կհրավիրի: Նիստում նախատեսվում է քննարկել «Շրջանառության հարկի մասին» օրենքի կասեցումը, մինչ այդ, նաեւ ԱԺ նախագահի մոտ խորհրդակցություններ կլինեն: Այս մասին եռյակի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Նաեւ հայտարարություն հնչեց, որ եռյակի ուժերը կողմ են ու աջակցում են մեր քաղաքացիներին, որոնք պահանջում են այդ օրենքի կասեցում: Իսկ թե ի՞նչ են պատրաստվում անել հետո` կհայտարարվի հավելյալ, արտահերթ նիստի արդյունքներից կախված:

«Մեր խնդրանքն է, որ ցուցարարները արտահերթի ժամանակ լինեն Բաղրամյան փողոցում»,- ընդգծեց Ռուբեն Հակոբյանը`հավելելով, որ եռյակն իրապես ցանկություն ունի հարցը կոնսենսուսով լուծելու համար, քանի որ պատգամավորի խոսքով, փոքր և միջին բիզնեսը արդեն մտնում է Կարմիր գիրք. «Մարդիկ արդեն նստացույց են հայտարարում, իսկ ոմանք հայտարարում են, որ սա քաղաքական շահարկում է: Էս ի՞նչ համառություն է, որ չեն գիտակցում խնդիրը: Այս մարդկանց պահանջի մեջ առողջ բան կա, նրանք ուզում են ապրել այս պետության մեջ»:

«Իշխանափոխության պահանջը միշտ եղել է մեր օրակարգում»,- ասաց բանախոսը`պատասխանելով քաղաքական ակտիվ գարնանը վերաբերվող լրագրողների տարբեր հարցերին:

Այսօրվա նիստում եռյակի ուժերը համաձայնության են եկել և առաջարկելու են ԱԺ-ում Գյումրու ողբերգության վերաբերյալ փակ լսումներ անցկացնել: «Պետք է մասնակցի արտգործնախարարը, գլխավոր դատախազը, արտաքին գործերի նախարարը: Մենք առաջարկում ենք, որ լսումները տեղի ունենան ուրբաթ օրը»,- նշեց Ռ. Հակոբյանն ու հավելեց` ունեն հարցեր, որոնք պատասխաններ են պահանջում, իսկ իրենք չեն ցանկանում, որ այդ ողբերգությունը շոուի վերածվի:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031