Լրահոս
Օրվա լրահոսը

Առեւտրականները վարչապետի մոտից դուրս եկան` հույս ունենալով, որ օրենքը կվերանայվի (Տեսանյութ)

Հունվար 30,2015 15:46

Մոտ կես ժամ առաջ ավարտվեց վարչապետի եւ տնտեսվարողների  հանդիպումը: Մեզ հետ զրույցում առեւտրականների ներկայացուցիչներն ասացին, որ վարչապետը նրանց հայտնել է, որ երկուշաբթի հարցը կքննարկեն եւ լուծումներ կգտնեն:

Վարչապետի հետ հանդիպմանը լրագրողներին թույլատրվեց մասնակցել առաջին 5 րոպեն, որի ընթացքում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դիմելով բողոքի ակցիայի մասնակիցներից կազմված խմբի անդամներին ասաց. «Մենք ուզում ենք, որ դուք հանգիստ աշխատեք, ձեր ընտանիքները պահեք»:

Վարչապետը հորդորեց խոսել այնպես, որ մեկը մյուսի խնդիրները հասկանան:

Վարչապետի մեկնաբանությունները առավել մանրամասն տեսանյութում`

Վարչապետը վստահեցրեց, որ ինքը հենց առաջին օրն է ցանկություն հայտնել «կառուցողական քննարկում անցկացնելու», բայց տնտեսվարողները հրաժարվել են` ասելով, որ վարչապետը իջնի ակցիայի մասնակիցների մոտ: Վարչապետի խոսքերով` «Հա էլի իջնեի, բայց ճիշտ էր, որ ձեր ներկայացուցիչները գային ու միասին քննարկեինք խնդիրը: Մենք հո ձեր թշնամին չենք, մենք հակառակը, ուզում ենք, որ ամեն բան լավ լինի»:

ՓՄՁ-ի շահերի պաշտպան Ստեփան Ասլանյանը վարչապետին ներկայացրեց «Շրջանառության հարկի մասին» օրենքի բացերը` վստահեցնելով, որ գործարարները իրեն դժգոհություն են հայտնել, որ խոշորը ոչ մի կերպ փաստաթուղթ չի տալիս, ուստի իրենք հայտնվում են անելանելի դրության մեջ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031