Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիան համարժեք քայլեր կանի, եթե իր մեղքը հաստատվի հայերի սպանությունների մեջ». Էրդողան. Hurriyet

Հունվար 30,2015 15:42

Թուրքիային ցեղասպանություն իրագործելու մեջ մեղադրելն առանց դատավարության հանցանքի մեջ դատապարտելու ձև է, հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, բայց նշել, որ Անկարան պատրաստ է «վճարել իր սխալների համար», եթե «անկախ պատմաբանների խորհուրդը» եզրակացություն տա, որ «1915թ. դեպքերի» մեջ Թուրքիայի մեղավորությունը կա: Փոխանցում է «Հուրիեթ»-ը:

«Մենք պարտավոր չենք ընդունել, որ, այսպես կոչված, Հայոց ցեղասպանությունը կազմակերպված է եղել, – ասել է Էրդողանը «TRT Haber»-ին հեռուստակայանին հունվարի 29-ին տված հարցազրույցում, – մենք ասում ենք. «Եթե դուք այս հարցի հանդեպ անկեղծ եք, եկեք թողնենք այն պատմաբաններին, թող պատմաբանները ուսումնասիրեն այս հարցը, եկեք բացենք արխիվները»:

Նրա պնդմամբ, Թուրքիան արդեն բացել է արխիվները և խնդրի հետ կապված մեկ միլիոնից ավելի փաստաթուղթ բացահայտել. «Եթե Հայաստանը նույնպես ունի արխիվներ, նրանք պետք է բացեն: Եթե երրորդ երկրներն ունեն արխիվներ, նրանք էլ պետք է նույնն անեն: Թող նրանք ուսումնասիրեն և իրենց եզրակացությունը տան մեզ: Դրանից հետո քաղաքական գործիչներով նստենք սեղանի շուրջ», – առաջարկել է Էրդողանը՝ հավաստիացնելով, որ եթե պարզվի իրենք հանցանք են գործել, ապա «Թուրքիան կընդունի այն և կձեռնարկի պահանջված քայլերը»:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ իրենք պետք է անեն ամեն ինչ, որպեսզի դիմադրեն Հայոց ցեղասպանության ճանաչման արշավին, իսկ 2014թ. ապրիլի 24-ին ընդառաջ արված հայտարարության մեջ ցավակցություն էր հայտնել «1915թ. դեպքերի» արդյունքում զոհված հայերի ժառանգներին:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031