Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ն ավարտեց աշխատանքները. որոշ անդամ երկրներից պահանջվում է «ԶԼՄ նույնականացման քարտ»

Հունվար 30,2015 15:35

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն այսօր ավարտեց ձմեռային նստաշրջանը: Մի շարք հարցերի շարքում ԵԽԽՎ ուշադրության կենտրոնում էին լրագրողների անվտանգության ապահովման հարցերը: Մասնավորապես վստահեցնելով, որ «ժողովրդավարությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը կախված է մամուլի ազատության մակարդակից»` Վեհաժողովը մի շարք քայլեր է առաջադրում, որոնց իրականացման շնորհիվ հնարավոր կլինի ապահովել լրագրողների անվտանգությունը:

Խորվաթ պատգամավոր Գվոզդեն Ֆլեգոյի զեկույցի հիման վրա ԵԽԽՎ-ն բանաձև ընդունեց, որտեղ ներառված են մի շարք դիտողություններ Թուրքիային, Ռուսաստանին, Ուկրաինային, Ադրբեջանին, Սերբիային, Միացյալ Թագավորությանը, Իտալիային, Հունգարիային, Վրաստանին: Մասնավորապես պատվիրակները շեշտել են, որ հատուկ միջոցներ պետք է ձեռնարկվեն հատկապես հակամարտությունների գոտում աշխատող, երթեր ու ցույցեր լուսաբանող լրագրողների համար, ինչպես նաև անցկացվի խորը հետաքննություն լրագրողների մահացության և նրանց նկատմամբ կիրառվող բռնությունների դեպքերի առթիվ: ԵԽԽՎ-ն մտահոգություն է հայտնում նաև լրատվադաշտի կառավարման մեխանիզմների և ԶԼՄ օրենսդրության վերաբերյալ:

ԵԽԽՎ պատվիրակները կարևորել են բազմակարծության ապահովումը ԶԼՄ-ների միջոցով, ինչպես նաև հանրային լրատվամիջոցների ֆինանսական թափանցիկությունը:

Վերոնշյալ երկրներին արված առաջարկ-պահանջների շարում էր այն, որ այդ երկրներն իրենց ազգային խորհրդարաններում պետք է ներկայացնեն մամուլի ազատության վերաբերյալ տարեկան զեկույց և «ԶԼՄ նույնականության քարտ»` ներկայացնելով, թե ով է տվյալ լրատվամիջոցի սեփականատերը կամ ֆինանսավորողը:

Հավելենք նաև, որ ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը ԵԽԽՎ լիագումար նիստում ամբիոնից հատուկ կարևորեց մամուլի ազատությունը, ազատ կամարտահայտման իրավունքի ապահովումը անդամ պետություններում: Այս առիթով ԵԽ գլխավոր քարտուղարը հայտարարեց. «Խոսքի ազատությունը ավարտվում է այնտեղ, որտեղ սկսում է բռնությունը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031