Լրահոս
Օրվա լրահոսը

100 Ամեակ. Կարեւորը Սուգը Մեր Մարմնէն Դուրս Հանենք. karabakh-open.info

Հունվար 30,2015 15:32
sug

2015 Տարին (որ կը համընկնի հայոց ցեղասպանութեան յիշատակումի 100-րդ տարելիցին) մեծ ակնկալիքներով պիտի չմտնել: Ճիշդ է, որ շատ իւրայատուկ տարի մը կոչուելու պատեհ առիթը պիտի ունենար այս տարին , բայց մինչեւ այս պահը բոլոր տուեալները հակառակը ցոյց կու տան:

Մենք այնքան մեծցուցինք այս տարուան իմաստը, որ հիմա յառաջիկայ 25 Ապրիլին մեծ հիսաթափութիւններու գիրկը պիտի նետուինք:

Մեզմէ շատեր լաւ գիտեն, որ այս տարին եւս ոչինչով պիտի տարբերուի մինչեւ հիմա ցեղասպանութեան յիշատակը ոգեկոչող բոլոր ամեակներէն:

Տխուր փաստը այն է, որ 1930-ականներէն սկսեալ սփիւռքի մէջ աճած սգատօնին մթնոլորտը այսօր փոխադրուած է Հայաստան:

Հասկանալի է, որ սփիւռքի թիթեղեայ «քէմբերուն» մէջ այդ սգատօնը որոշ սրբութեամբ մը կ’իրականցուէր: Եւ լուրջ հարց է, որ այսօրուան յիշատակի հանդիսութիւնները ինչքանով են անկեղծ:

Կը խօսինք ցաւի մը մասին, որ այսօր անցեալի ուժգնութիւնը չունի: Մեր մարմնին վրայ այլ վէրքեր կան: Անոնք կը կոչուին՝ Արցախ, Պէյրութ, Հալէպ: Մենք նոյնիսկ մոռցած ենք օրինակ, թէ Լիբանանի քաղաքացիական պատերազմի օրերուն քանի զոհ տուինք: Քանի հայ զոհուեցաւ, քանի հայ անտուն մնաց ու քանի հայ գաղթական դարձաւ:

Այսպէս ցեղասպանութիւնը վերածեցինք շոուի եւ ոտքի ելանք աշխարհին համոզելու, որ ՝«տեսէ՛ք մեզի մորթեցին ու մենք հիմա այդ օրը դարձուցինք մեր ցաւերը ձեզի ցուցադրելու օրուան»: Բեմականացուցինք ամէն ինչ:

Մտահոգիչ է, որ կրնանք նոյնիսկ մեր բառերը վերածել սուտով շրջանակուած քարտերու եւ լալ չկարենալու տագնապէն մեղադրել մենք զմեզ, որ այս տարին եւս մենք պարապի տուինք:

Մեր խնդիրը նախ եւ առաջ մենք ենք: Ինչ-որ այսօր տեղի կ’ունենայ Հայաստանի մէջ այդ խնդրին իրական ցուցանիշներէն մէկն է:

 

 Նյութի մանրամասները կարդացեք karabakh-open.info-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031