Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կարեն Բեքարյան. «Մադրիդյան սկզբունքները դադարում են իրական կյանքի հետ առնչություն ունենալ»

Հունվար 30,2015 15:24

«2015 թվականը հայերի համար բավականին անհանգիստ է լինելու»,- հունվարի 30-ին, «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը:

Նրա խոսքերով՝ տպավորություն կա, որ Թուրքիան Ադրբեջանի միջոցով շարունակելու է սադրել, որպես ուշադրություն շեղի. «Չկա որեւէ վստահություն, որ սադրանքները եւ այդ ամբողջ ապակայունացման գործընթացը դադարելու են ապագայում: Կարող է մենք դա ամբողջությամբ զգանք: Եթե սա այն տարածքում է մնում, որում կա այսօր, դա ի պատիվ բանակի է»:

Անդրադառնալով 2015 թվականի բանակցային գործընթացներին՝ պարոն Բեքարյանն ասաց, որ դրանից որեւէ դրական ակնկալիք չունի. «Սա պայմանավորված է մի շարք պարզ իրողություններով, որովհետեւ կարծում եմ ոչ միայն մենք, այլեւ առաջարկ ներկայացնող համանախագահները հստակ հասկանում են, որ մադրիդյան սկզբունքներին իրական կյանքի հետ օր օրի դադարում են առնչություն ունենալ, որովհետեւ հնարավոր չէ խոսել զիջումների մասին այն պարագայում, երբ քո հարեւանը կամ բանակցող կողմը որպես թշնամի է դիտարկում համայն հայությանը եւ դնում է հայությանը ոչնչացնելու խնդիրը՝ Հայաստան-Ադրբեջան եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն-Ադրբեջան սահմանային գոտիներում, սա վերածվում է աբսուրդի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031