Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱԻՄ-ը՝ ավտոերթը սահմանափակելու փորձերի մասին

Հունվար 30,2015 15:12

 ԱԻՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ

Արցախում յունուարի 31-ին կայանալիք ավտոերթի առիթով

Ողջունելով ստեղծուած անմխիթար վիճակը փոխելուն ուղղուած իւրաքանչիւր ժողովրդավարական գործողութիւն, մասնավորապէս՝ Հիմնադիր խորհրդարանի յունուարի 31-ի ավտոերթը, ԱԻՄ-ն իր մտահոգութիւնն է յայտնում Արցախում կայանալիք այդ ավտոերթի առիթով սկսուած սադրիչ հակաքարոզչութեան կապակցութեամբ եւ կոչ է անում Արցախի պատկան մարմիններին անել ամեն ինչ Արցախի ժողովրդավարկանութեանն անհարիր դրսեւորումները կանխելու եւ խօսքի ու հաւաքների ազատութեան, ինչպէս նաեւ՝ ազատ տեղաշարժի իրաւունքն ապահովելու համար։

Ժողովրդավարական իշխանութիւնների պարտքն է օժանդակել քաղաքացիներին եւ բոլոր միջոցներով կանխել ազատութիւնների իրացման ճանապարհին հնարաւոր սադրանքները։ Ակնյայտ է, որ ազգային անվտանգութեան գաղափարի շահարկմամբ որոշ շրջանակներ փորձում են այս ավտոերթը ներկայացնել որպէս անցանկալի, նոյնիսկ՝ վտանգաւոր երեւոյթ։

Ազատասէր Արցախի իշխանութիւններին պիտի ծանոթ լինի այդ ոճը բոլշեւիկեան ժամանակներից, երբ Հայաստանի հետ միաւորուելու արցախցիների ցանկութեանն ի պատասխան հայութեան մասին սադրիչ լուրեր էին տարածում՝ արդարասէր մարդկանց կոչելով ծայրահեղականներ՝ «էքստրեմիստներ»։ Մենք հաւատում ենք, որ Արցախի իշխանութիւնները հասկանում են, որ հայութեան անբաժանելի մաս արցախցիները նոյնքան իրաւունք ունեն հաղորդակից լինելու Հայաստանի ընդհանրական քաղաքական կեանքին, որքան միւսները, եւ այդ ընդհանրական կեանքը բաղկացած է ոչ միայն իշխանութիւններից, այլեւ՝ նրանց ընդդիմադիրներից։

Մենք չէինք կամենայ, որ «հայրենիքին այս աւտոերթով սպառնացող վտանգի» պատրուակով քաղաքացիների իրաւունքների սահմանափակման փորձը մեզ յիշեցներ այն հին ասոյթը, որ «ՍՐԻԿԱՅԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՆԳՐՈՒԱՆԸ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹԻՒՆՆ Է»։

ԱԻՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031