Լրահոս
Օրվա լրահոսը

2014 թ. պետական գույքի մասնավորեցումից, օտարումից և վարձակալությունից գոյացել է 2 մլրդ 183 մլն 381 հազար դրամ

Հունվար 30,2015 14:57

2014 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը շարունակել է իրականացնել պետական գույքի կառավարման, մասնավորեցման և պետական մասնակցությամբ ընկերությունների գործունեության կարգավորման և լուծարման բնագավառներում` Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած քաղաքականությունը:

ՀՀ ԱԺ կողմից 2014 թվականի նոյեմբերի 20-ին ընդունվել է «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքը:

·         2014թ. ընթացքում պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 178 մլն 352 հազար դրամ, որից պետական բյուջե է փոխանցվել 144 մլն 150 հազարը, 34 մլն 202 հազար դրամը` համայնքային բյուջեներ:

·         2014թ. պետական գույքի օտարումից գոյացել է 1 մլրդ 665 մլն 604 հազար դրամ, որից համապատասխանաբար պետական բյուջե է փոխանցվել 1 մլրդ 488 մլն 783 հազար դրամը, 176 մլն 821 հազար դրամը` համայնքային բյուջեներ:

·         Վարչության կողմից կնքված ոչ բնակելի տարածքների վարձակալության պայմանագրերի հիման վրա 2014թ. փաստացի պետական բյուջե է մուտքագրվել 277 մլն 546 հազար դրամ` նախատեսված 249 մլն դրամի փոխարեն:

·         ՊՈԱԿ-ներին անհատույց ամրացված գույքի` աճուրդով մինչև մեկ տարի ժամկետով վարձակալության տրամադրումից 2014թ. ՊՈԱԿ-ների բյուջե է մուտքագրվել 133 մլն 769 հազար դրամ:

·         Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումների տեղակայման և սպասարկման վարձակալության պայմանագրերի հիման վրա 2014թ. ընթացքում ընդամենը երկու ամսում փաստացի մուտքագրվել է 4 մլն 414 հազար դրամ, որից համապատասխան ՊՈԱԿ-ների բյուջեներ` մոտ 3.5 մլն դրամ, պետբյուջե` 938 հազար դրամ:

·         Անշարժ գույքի օտարման դեպքում հողերի կադաստրային արժեքի վճարումներից գոյացել է շուրջ 57 մլն դրամ:

·         Հանրագումարով ՊԳԿ վարչության կողմից 2014թ-ին հավաքագրված, պետբյուջե ու համայնքային բյուջեներ ուղղված գումարները կազմել են 2 մլրդ 183 մլն 381 հազար դրամ:

Համակարգում վերջին տարիների ընթացքում մեկ միլիարդ դրամի շեմն առաջին անգամ հատվել է 2012թ.:

·         2012թ. առայսօր ՊԳԿ վարչությունը 6 մլրդ 411 մլն 980 հազար դրամի մուտքեր է ապահովել, որից պետբյուջե` 5 մլրդ 237 մլն 485 հազար դրամ, համայնքային բյուջեներ` 1 մլրդ 171 մլն 19 հազար դրամ:

·         2014 թվականի ընթացքում Վարչության կողմից` Ադրբեջանից բռնագաղթած և Հայաստանի հանրապետության քաղաքացիություն ստացած և տեղաբնակ 37 ընտանիքներ /102 անձ/ անհատույց դարձել են իրենց զբաղեցրած 42 սենյակի սեփականատերը:

·         Վերջին 3 տարվա ընթացքում կառավարության համապատասխան որոշումներով հանրակացարաններում բնակվող տեղաբնակ և բռնագաղթած 235 ընտանիքներ /558 անձ/ դարձել են իրենց զբաղեցրած բնակելի տարածքների օրինական սեփականատերը. նրանց է հատկացվել 268 սենյակ:

·         2014թ. պետական մասնակցությամբ 373 առևտրային կազմակերպությունների 2013թ. տարեկան և 346 առևտրային կազմակերպությունների 2014թ. 1-ին կիսամյակի ֆինանսատնտեսական վիճակի դիտարկում և վերլուծություն է իրականացվել:

·         2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ լուծարման գործընթացում է 46 կազմակերպություն:

2014 թվականի ընթացքում լուծարման հանձնաժողովների կողմից ձեռնարկած միջոցների արդյունքում մարվել է շուրջ 146 մլն 525 հազար դրամի կրեդիտորական պարտք (ցուցանիշը աճել է 61 տոկոսով):

·         2014 թվականի ընթացքում մասնավորեցման և օտարման պայմանագրերով 25 գնորդների ստանձնած ներդրումային պարտավորությունները կազմել են 10 մլրդ 757 մլն դրամ և 4մլն 270 հազար ԱՄՆ դոլար, սոցիալական երաշխիքների ապահովման մասով նախատեսվել էր ապահովել 47 աշխատատեղ:

Տարվա ընթացքում պայմանագրային պարտավորությունները կատարել են 13 գնորդ, թերացել է 4 գնորդ, որոնց չկատարած ներդրումները կազմել են 63.5 մլն դրամ: 8 գնորդի` 2014թ. ստանձնած պայմանագրային պարտավորությունների ժամկետը դեռևս չի լրացել:

·         2014թ. Վարչության գործունեության արդյունքում պետական բյուջե է վերադարձվել 38 մլն 563 հազար դրամ, որից` 35 մլն 879 հազարը հարուցված հայցերի, մնացածը` բանակցությունների արդյունքում:

·        2014թ. նախագծվել և գործարկվել է Վարչության պաշտոնական նոր կայքը` www.spm.am

·        Վարչությունը էլեկտրոնային և թղթային փոստով 2014թ. առաքել ու ստացել է 14501 գրություն, որից 1271-ը` քաղաքացիներից:

 

ՊԳԿ վարչության մամուլի քարտուղար

Մարգարիտ Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031