Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երևանի Կենտրոնն ավելի կարիք ունի հերթական հասարակական օբյեկտի, թե՞ կանաչ տարածքների, դե հերիք է էլի

Հունվար 30,2015 14:51

Երևանի Կենտրոնի Թումանյան Կողբացի փողոցի բնակիչներն ահազանգել են Կողբացի 50/2 հասցեում «Վահագ Դավթյան» ընկերության կողմից իրականացվող շինարարության մասին: Նրանք և երևանցիներն ընդհանրապես իրավացիորեն բողոքում են Երևանի փոքր կենտրոնի այդ մի փոքրիկ կանաչ տարածքը զավթելու և շինհրապարակ դարձնելու մասին:

ՀՀ քաղաքաշինության նախարարը և Դուք բազմիցս հայտարարել եք, որ Երևանը կարիք ունի ավելացնել իր կանաչ տարածքները, որի կարիքն ունի հատկապես փոքր Կենտրոնը, ուրեմն ինչպե՞ս կբացատրեք այս անթույլատրելի շինարարության թույլտվության փաստը: Հերթական անգամ ականատեսն ենք լինում նման հայտարարությունների և իրականության միջև առկա հակասությունների:

 Խնդրում եմ տրամադրել այդ տարածքի շին թույլտվության մասին ամբողջ տեղեկատվությունը` ո՞վ և ե՞րբ է տվել շին թույլտվությունը, այն չի՞ հակասում արդյոք Երևանի փոքր կենտրոնի մասին առկա նախագիծ օրենքին:

Կից ներկայացնում եմ նկարը:

 Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Բարև Երևան»

խմբակցության անդամ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031